«ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ», ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ

Հայաստանում իրադարձություններն այնքան ուրախ են ծավալվում, որ շատերը հավանաբար արդեն մոռացել են 2018 թվականի հոկտեմբերի 2-ը։ Մինչդեռ դա Նիկոլ Փաշինյանի հերթական հաղթանակի բավական նշանակալի տարեթիվն է։

Վարչապետի կոչով իր կողմնակիցները ցույցի հավաքվեցին խորհրդարանի շենքի մոտ, Փաշինյանը ելույթ ունեցավ, հակահեղափոխականության մեջ մեղադրեց ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի պատգամավորներին և հրճվալից գոչյունների ներքո տեղում հրամանագրեր ստորագրեց ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից նշանակված նախարարների ու մարզպետների պաշտոնանկության մասինՔիչ ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դեկտեմբերի սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին, փոխելով կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը, թե մտադիր է խորհրդարանական ընտրություններն անցկացնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելուց և կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելուց հետո

Ուրեմն ի՞նչը այն ժամանակ պատճառ ծառայեց վիթխարի ու զարհուրելիի զայրույթի համար։ Զայրույթի պատճառը ՀՀԿ-ի նախաձեռնած և խորհրդարանի կողմից ընդունված օրենքի նախագիծն էր ԱԺ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին։ Հիշեցնենք, որ համաձայն այն ժամանակ գործող ԱԺ կանոնակարգի, վարչապետի ընտրության նիստը քվորումի բացակայության դեպքում համարվում էր չկայացած, և եթե նման իրավիճակը կրկնվում էր երկու անգամ, ապա օրենքը պարտավորեցնում էր անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եվ ահա ՀՀԿ-ն ներկայացրեց օրենքի նախագիծ, որի համաձայն՝ եթե խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին, այդ թվում նաև սպառնալիքների միջոցով, ապա ԱԺ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված, քանի դեռ չեն վերացվել այդ խոչընդոտները։Այս օրինագիծը փաստորեն անիմաստ էր դարձնում վարչապետ ընտրելուն խոչընդոտելու նպատակով խորհրդարանի վրա ուժային ճնշման գործադրումը և, ի դեպ, համապատասխանում էր նաև Քր.օր. նորմերին, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում պատգամավորի գործունեությանը խոչընդոտելու համար։

Սակայն Նիկոլ Փաշինյանն այդ տրամաբանական փաստաթուղթը համարեց հակահեղափոխական և հակասահմանադրական։ Նա հավաքեց իր հետևորդներին ԱԺ շենքի մոտ, կազմակերպեց միտինգ, որի ընթացքում սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցին այն պատգամավորների հասցեին, ովքեր կողմ էին քվեարկել օրենքի նախագծին, իսկ որոշ պատգամավորների էլ պարզապես թույլ չտվեցին մտնել ԱԺ շենք… Այնուհետ հաջորդեցին քայլեր, որոնց մասին գրեցինք վերը, դե, իսկ հետո վարչապետն ու իր կողմնակիցները պահանջեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի օրինագիծը։

Նախագահը այդպես էլ վարվեց. օրինագիծն իր մոտ պահեց որոշ ժամանակ, իսկ հետո ուղարկեց Սահմանադրական դատարանի քննությանը։ Եվ ահա օրերս Սահմանադրական դատարանը ճանաչեց այդ «հակահեղափոխական» փաստաթղթի լիակատար համապատասխանությունը Սահմանադրությանը, ինչում հոգեպես առողջ մարդիկ երբեք ոչ մի կասկած չեն էլ ունեցել։

Բայց քաղաքական գնացքն արդեն առաջ է գնացել, և այսօր, երբ իրավիճակը փոխվել է, խորհրդարանի նոր խոսնակը հայտարարում է, թե ընդունում է Սահմանադրական դատարանի որոշումը, թեև, իր խոսքերով, դա ամենևին չի՛ նշանակում, թե անցած տարվա աշնանը ՀՀԿ-ն իրավացի էր։

Բայց ախր իրականում ո՞ւմ պարզ չէ, որ այն ժամանակ խորհրդարանի և պատգամավորների վրա դաժան ճնշում էին գործադրում ու խոչընդոտում նրանց գործունեությանը լկտիորեն և անմոթաբար. չէ՞ որ ՀՀԿ-ն այն ժամանակ ամենամեծ խմբակցությունն էր։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, մեծամասնություն է կազմում «Իմ քայլը» դաշինքը, ուստիև այն, ինչը «հակահեղափոխական» ու «հակասահմանադրական» էր այն ժամանակ, այսօր արդեն միանգամայն ընդունելի և օգտակար է նոր իշխանության համար…

Основная тема:
Теги: