Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Համապատասխան փաստաթուղթը ներկայացված է Պորտուգալիայի խորհրդարանի կայքում։

Բանաձևում նշվում է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։ Օսմանյան իշխանությունների կողմից իր տարածքում բնակվող հայ փոքրամասնության դեմ իրականացվող համակարգված ոչնչացումը պատմաբանների միջազգային հանրությունը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել է շուրջ 30 երկիր, նաև միջազգային տարբեր կազմակերպություններ, տեղեկացնում է Panorama.am-ը։

Основная тема:
Теги: