Արթուր Դավթյան․ Անցումային արդարադատություն ձևակերպում միջազգային ոչ մի իրավական փաստաթղթում չեք գտնի, դա խնդրահարույց ձևակերպում է

Այսօր Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի անցումային արդարադատություն երևույթի մասին։ Պատգամավորը այն որակեց «երևակայական երևույթ» և փորձեց հասկանալ՝ ինչպես է դատախազը դրան վերաբերում, տեղեկացնում է aysor.am։

Ի պատասխան Դավթյանն ասաց, որ նման տերմին չկա միջազգային իրավագիտության մեջ։

«Ավելի շատ խնդրահարույց դարձավ հենց անցումային արդարադատություն ձևակերպումը, որովհետև այսպիսի ձևակերպում միջազգային ոչ մի իրավական փաստաթղթում չեք գտնի, ոչ մի պետության ներպետական օրենսդրության մեջ չեք գտնի։ Սա ընդհանուր գաղափարախոսություն է, որը ամեն երկրում, ամեն իրավիճակում, ամեն հեղափոխությունից հետո ունեցել է կոնկրետ դրսևորումներ», - արձագանքելով պատգամավորին՝ ասաց Արթուր Դավթյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ մեր երկրում, այսպես կոչված, անցումային արդարադատության տրամաբանության շրջանակում իրականացվողը միջզգային իրավունքի սահմաններում է՝ անձի բոլոր իրավունքների երաշխավորմամբ։

«Այդ ամբողջ պրոցեսը անցնելու է գոյություն ունեցող դատարանների միջով։ Մենք նոր դատարաններ ստեղծելու նախագծեր չենք պատրաստվում ստեղծել։ Օրինակ՝ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մեխանիզմը հայտնի է, և մեր երկիրը միացել է դրան վաղուց ու այժմ պետք է կատարի միջազգային ստանձնած պարտավորությունը։ Ընդհակառակը, դա ուշացած է»։

Основная тема:
Теги: