ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է

Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը լիովին փոխում է իրավիճակը տվյալ քրեական գործում։ Կարելի՞ է անվանել դա հեղափոխական և նշանակո՞ւմ է արդյոք, որ Ռ.Քոչարյանին պետք է անհապաղ ազատել կալանքից։ Մեկնաբանությունների համար մենք դիմեցինք սահմանադրական իրավունքի փորձագետ, փաստաբան Արամ ՎարդԵՎանյանին։

«Ես կանվանեի սա հեղափոխություն. նորմալ սահմանադրական-իրավական գործընթաց,- հայտարարեց Վարդևանյանը։- Ճիշտ է, Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տեքստը մենք դեռ չենք տեսել։ Խոսեմ, հիմնվելով դրա ամփոփիչ մասի վրա։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի 2018թ. նոյեմբերի 15-ի որոշումը, որը երկրորդ անգամ գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան, հակասահմանադրական է։ Այսինքն Վճռաբեկ դատարանն ինքը պետք է վերջնական վճիռ կայացներ՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 61, 63 հոդվածների և Եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածի։ Այս դրույթները երաշխավորում են արդար դատավարության իրավունքը»։

Եվ այստեղ բացվում է է՛լ ավելի հետաքրքիր իրավական տեսանկյուն, քանի որ Ռ.Քոչարյանի կալանքի մասին հետագա բոլոր որոշումները հիմնվում են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումների վրա, որն էլ իր հերթին հիմք է ընդունել Վճռաբեկ դատարանի որոշումը, ինչը չպետք է լիներ։ Ինչպես արդեն ասացինք, Վճռաբեկ դատարանը չպետք է ուղարկեր գործը ստորադաս ատյան։ Այսպիսով, վերադառնալով նոյեմբերի 15-ի իրադարձություններին, ստացվում է, որ գործում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։ Հենց դրանում էլ ամփոփված է իրավիճակի ողջ խճճվածքը։

Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո ստեղծված իրավիճակը ենթակա է իրավաբան-իրավագետների հետ հետագա քննարկման։

Основная тема:
Теги: