ՀՔԾ․ Ծառուկյանի դեմ քրեական գործ չի հարուցվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է»,–ասաց Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակադեպի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Արարատ Միրզոյանը կոչ էր արել Գագիկ Ծառուկյանին սպառիչ պատասխան տալ:

Основная тема:
Теги: