Համենեի․ Պատերազմ չի լինի

Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի:

Նրա խոսքով՝ ռազմական դիմակայություն չի լինի, քանի որ ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն չեն ձգտում պատերազմել, և ամերիկացիները գիտեն, որ պատերազմն անօգուտ է:

Համենեին նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանին զրկել ուժից՝ բանակցություններից բացառելով հրթիռային հզորության և Իրանի տարածաշրջանային ազդեցության թեմաները:

Նան նաև ԱՄՆ-ի ներկայիս կառավարության հետ բանակցությունները «թունավոր» է անվանել:

Համենեին հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների արդյունքում ԱՄՆ-ի նկատմամբ իրանցիների ատելությունն աճել է 10 անգամ, իսկ Իրանի զինված ուժերը հիմա, առավել քան երբևէ, պատրաստված են և զգոն, տեղեկացնում է News.am: