ՀՈՒՍԱԼՈՎ, ԹԵ ԿԱՊՐԵՆՔ ՈՒ ԿՏԵՍՆԵՆՔ

Վերելակների շահագործման վճարը Երևանում կբարձրացվի (մինչև 20%)՝ Հայաստանի մայրաքաղաքի վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փոխհատուցելու համար, հայտարարեց մամլո ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«ԵրԵՎանի վերելակային ֆոնդի արդիականացման ծրագիրը մտել է եզրափակիչ փուլ: Առաջիկա օրերին մենք կդիմենք կառավարություն` ֆինանսական մոդելի հաստատման համար: 3600 վերելակների վերանորոգման, արդիականացման և փոխարինման համար պահանջվում է բավական մեծ գումար՝ 30 մլրդ դրամ»,-ասաց Սարգսյանը, նշելով, որ Երևանը չի կարող հատկացնել այդ միջոցները։ Նրա խոսքերով, վերելակները փոխելու ֆինանսական մոդելը նախատեսված է 20-25 տարվա համար, որոնց ընթացքում գումարի մի մասը կփոխհատուցվի շահագործման վճարը բարձրացնելու հաշվին, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Բայց անհնար է լռել. այն, որ երևանյան վերելակները որոշվել է կարգի բերել «ուղեվարձը» բարձրացնելու հաշվին, արդեն հասարակական արձագանք է առաջացրել։ Այն, որ այդ որոշումն ընդունվում է քաղաքային աշխատակազմի ռոճիկները բարձրացնելու քաղաքային նույն այդ աշխատակազմի անդառնալի մտադրության խորապատկերին, նույնպես աղմկալի արձագանք հարուցեց։ Թեև զուր են երևանցիները զարմանում այդ ամենի վրա։ Չէ՞ որ խոստացել էր Հայկ Մարությանը նորոգել վերելակները, ահա և կատարում է իր խոստումը։ Հո չէ՞ր խոստացել Մարությանը չբարձրացնել քաղաքապետարանի աշխատողների ռոճիկները կամ պարգևավճարներ չբաժանել։ Ահա և վարվում է որպես ընտրողների առջև պարտավորություններով չկաշկանդված մարդ։ Ամեն ինչ հստակ է, նույնիսկ կառչելու բան չկա։

Այլ հարց է, որ նրանց մեծամասնությունը, ում նա խոստացել է նորոգել վերելակները, մինչ այդ լուսավոր օրը փաստացի ողջ չեն մնա, չեն հասցնի ըմբոշխնել այն գիտակցումը, որ իրենց չեն խաբել։ Իսկ այ, քաղաքապետարանի աշխատողները կապրեն, կհասցնեն և՛ բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալ, և՛ ծախսել, և՛ նորից ստանալ ու կրկին ծախսելԻհարկե, այստեղ նկատելի են խտրականության նշաններ, բայց դրանք մանրուքներ են այն բանի համեմատ, որ քառորդ դար անց մայրաքաղաքի վերելակային տնտեսությունը վերջապես բարեհաջող կարդիականացվի։ Բայց դա էլ ոչինչ, նույնիսկ Մոսկվան միանգամից չի կառուցվել, իսկ այստեղ մասշտաբն ավելի խոշոր է, վերելակային ամբողջ ֆոնդ է պետք թարմացնել։

Դեռ սա էլ ոչինչ, միայն փոքր-ինչ շփոթեցնում են այնուամենայնիվ թվերը։ Համաձայն ներկայացված ծրագրի, ստացվում է, թե մայրաքաղաքում արդիականացվելու է տարեկան 140 վերելակ։ Համաձայն ներկայացված ցուցանիշների, այդ վերելակներից յուրաքանչյուրը կնստի միջինը 8,5 մլն դրամ, իսկ վերելակների վրա ամեն տարի կծախսվի մոտ 1,2 մլրդ դրամ։ Այսինքն 2,5 միլիոն դոլար։ Ասենք ուղղակի. գումարն ամենևին էլ աստղաբաշխական չէ ներկա ժամանակների համար, իսկ եթե հաշվի առնենք ծրագրի մասշտաբը, ապա ընդհանրապես չնչին է։

Իսկ եթե նկատի առնենք նաև այն, որ քաղաքային նոր աշխատակազմն ապրում է այն աստիճան շռայլ կյանքով, որ օրինակ, գաղափարների մրցույթ է հայտարարում 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով, որ մտադիր է քաղաքապետարանի 1700 աշխատողների աշխատավարձը բարձրացնել 30%-ով, ապա տարեկան 2,5 միլիոնը քաղաքի հայրերի համար ընդհանրապես փող չէ։ Մինչդեռ այստեղ պարզվում է, որ այդ գումարները չափազանց խոշոր են, այն աստիճան մեծ, որ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ կառավարությունը չեն կարող իրենց ուսերին առնել ֆինանսական այդ ծանր բեռը, և ծրագրի իրականացման համար պետք է վճարեն վերելակների «ուղևորները», այն էլ 25 տարի շարունակ։

«Դե, թո՛ւյլ տվեք մարդկանց աշխատել»,- կասեն մայրաքաղաքի նոր աշխատակազմի որոշ կողմնակիցներ։ «Սրանք գոնե ինչ-որ բան ձեռնարկում են, ի տարբերություն նախկին, ամբողջությամբ փտած ռեժիմի»,- կավելացնեն մյուսները։ Ամեն ինչ ճիշտ է, պետք է ժամանակ տալԲայց քառորդ դա՞ր։ Ամեն ինչ ճիշտ է, սրանք գոնե ինչ-որ բան ձեռնարկում ենԲայց ի՞նչ։

Այս հարցի պատասխանը հեշտ է գտնել, զբոսնելով, օրինակ, Օպերայի և բալետի թատրոնի մերձակայքում։ Դեռ մեկ-երկու ամիս առաջ այստեղ կրքեր էին եռում։ Քաղաքապետարանին, չնայած անգիտակից տարրերի դիմադրությանը, թույլ տվեցին աշխատել, անել այն, ինչը նախկին իշխանության օրոք չէր արվում։ Այն է՝ վերադարձնել Օպերայի հարակից տարածքի մշակութային մթնոլորտը, դրա նախաստեղծ տեսքը, ազատել հասարակական սննդի «անկուլտուրական» պաշարումից և կանաչապատել ազատված տարածքը։ Կրկնեմ, չնայած նախկինների կատաղի դիմադրությանը, թույլ տվեցին աշխատելէքսկավատորով։ Եվ արդյունքում՝ ի՞նչ։

Երևանցիների սիրելի հանգստավայրը՝ մշակույթի օջախը առաջվա պես շրջապատված է բազմաթիվ սրճարաններով, իսկ հակահեղափոխական օբյեկտների տեղակայման վայրում պարզապես ավազ է սփռած։ Կարմիր ավազ, նույնիսկ ոչ կանաչ, որ գոնե մխիթերեիր քեզ այն մտքով, թե կանաչապատման գործընթացի տակ նկատի էր առնվում հենց դա։ Եթե հարցնես քաղաքապետարանին, ապա կպարզվի, որ այդ ավազը ամենևին էլ սովորական չէ, այն դիզայներական է, և հենց դա է ապահովում տվյալ տարածքի մշակութային մթնոլորտը, որ դեռ երկու ամիս առաջ բարբարոսաբար խաթարում էին 2-3 հակահեղափոխական սրճարաններ։ Բայց մի տեսակ ցանկություն չկա հարցնելու, հիմար վիճակի մեջ դնելու մարդկանց և հատկապես ինքդ քեզ։ Ի վերջո պետք է հասկանալ, որ դա «սուտի-մուտի» բան չէ, դա ծավալուն, թանկարժեք ծրագիր է, որի իրականացման համար տասնամյակներ են պետք։ Սպասե՞նք հուսալով, թե կապրենք՝ կտեսնենք…

Основная тема:
Теги: