Երևանում 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցվելու

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր՝ օգոստոսի 23-ին, հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5։

Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։

Ընդհանուր առմամբ, ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նշվել է, որ նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի: Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանի խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքրություն։

Նախարար Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։

«Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։

Основная тема:
Теги: