Դիակների ու գերիների փոխանակման հարցով կողմերը Կարմիր խաչին չեն դիմել

Կարմիր խաչը պատրաստակամ է` մասնակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև դիակների, գերիների ու այլ պահվող անձանց փոխանակման գործընթացին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առաջին խնդիրն այն է, որ կողմերի համաձայնությունը լինի և նրանք պաշտոնապես դիմեն մեզ։ Դրանից հետո արդեն կոնկրետ իրավիճակում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն ու բոլոր քայլերը կիրականացվեն կողմերի համաձայնությամբ»,– ասաց Ամատունին։

Նա նաև շեշտեց, որ կողմերը Կարմիր Խաչին առ այս պահը չեն դիմել։