ԼՈՒԾԱՐՈՒՄ ԱԼԻԵՎՅԱՆ ՁԵՎՈՎ
Ինչպես որ առհասարակ միշտ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ Մյունխենում, Ալիևը նստած է քամահրալից ժպիտով։ Իսկ ինչո՞ւ ոչ, եթե գիտի, որ ամեն ինչ ընթանում է իր սցենարով։
Ինչպես որ առհասարակ միշտ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ Մյունխենում, Ալիևը նստած է քամահրալից ժպիտով։ Իսկ ինչո՞ւ ոչ, եթե գիտի, որ ամեն ինչ ընթանում է իր սցենարով։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարեց, որ ընդունվել է որոշում ընդլայնելու երկկողմ հարաբերությունների օրակարգը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայկական կողմից կրակոց է եղել և վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խոնարհաբար ընդունեց ի գիտություն, խոստանալով պարզել, և եթե ամեն ինչ այդպես է, պատժել մեղավորին։ Ադրբեջանի ՊՆ-ն չսպասեց, անցկացրեց «Հատուցում» գործողությունը։ Սպանված են չորս հայ զինծառայողներ, կա նաև վիրավոր։ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունեց, որ գործողություն է անցկացրել և նախազգուշացրեց, որ եթե մեր կողմից մեկնումեկը կրակի, ապա հաջորդ անգամ ավելի վատ կլինի…
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական Thе Telegraph-ին։ Առհասարակ նա երբեք խոսքի տակ չի մնացել, բայց իշխանավարման տարիներին ավելի է հմտացել նրբաբնույթ հարցերից խույս տալու գործում։ Հարցազրույցի թերևս ամենացուցանշական պահն այն է, երբ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բախման մեջ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»։ Դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց Փաշինյանն է ներկայացնում պաշտոնական Երևանը, և այդպիսին է նրա դիրքորոշումը։
Եթե հայաստանյան իրավիճակի մասին դատելու լինենք միայն կառավարության նիստերով, ապա կարելի է հանգել այն եզրակացության, թե մենք ենք աշխարհի ամենաերջանիկ երկիրը, որն ունի այնպիսի՜ հիանալի վարչապետ. ժպտուն, ծիծաղկոտ, բայց միաժամանակ՝ խիստ ու պահանջկոտ և, գլխավորը, բացարձակապես բոլոր հարցերից գլուխ հանող։ Սկսած Սևանի սիգի ձվադրման խնդիրներից, որի նկատմամբ, վարչապետի խոսքերով, վերջապես սկսել են պետական մոտեցում ցուցաբերել, և վերջացրած փոքր մոդուլային ատոմակայաններով։
Իշխանության բուրգի վերին աստիճաններին հայտնված հիմար և ինքնապաստան մարդկանց թվում է, թե իրենք ինչ-որ առանձնահատուկ առաքելություն են կրում։ Թերարժեքության բարդույթի յուրօրինակ դրսևորում, քանզի հոգու խորքում ինչ-որ տեղ, ենթագիտակցության խորխորատներում նրանք հասկանում են, որ իրենց արժեքը կլոր զրո է։
Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Պաշտոնական Երևանը նախաձեռնեց ստատուտի վավերացումը հակառակ Մոսկվայի դիրքորոշման, որն այդ գործընթացն ընդունում է որպես ոչ բարեկամական քայլ, քանի որ ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր էր տվել։ Սակայն Հայաստանի իշխանությունները հավատացնում էին, թե ստատուտին միանալն անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն իր կատարած ռազմական հանցագործությունների համար։ Դե ինչ, տեսնենք, թե ինչպես է Երևանին հաջողվելու պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևին։
Մերձավոր Արևելքը պայթում է մերթ այստեղ, մերթ այնտեղ։ Ճիշտ է, ընդհուպ մեր սահմաններին առայժմ չի հասնում, ուստի կարելի է ձևացնել, թե ոչինչ չի կատարվում։ Բայց ակներև են Իրանին ավելի ծավալուն ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձերը, իսկ դա արդեն անմիջականորեն սպառնում է Հայաստանի անվտանգությանը։
Մարիա Զախարովայի վերջին ճեպազրույցում ամենացուցանշականն այն պնդումն էր, որ Արարատ Միրզոյանին մի քանի անգամ առաջարկվել էր գալ Մոսկվա, որպեսզի քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցեր։ «Խաղաղության համաձայնագրի խնդրի վերաբերյալ Մոսկվայում խորհրդակցության մասնակցելու հրավեր Արարատ Միրզոյանին ուղարկվել է բազմիցս, սկսած անցած տարվա սեպտեմբերից։ Վերջին ազդանշանը Երևան է ուղարկվել բառացիորեն մի քանի օր առաջ», -հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
Դե ինչ, «քաղաքակիրթ» աշխարհն աստիճանաբար մոռանո՞ւմ է Արցախի մասին։ Վաղուց ոչ մի լուր չունենք Շառլ Միշելից… Հասկանալի է, կան Արևմուտքի համար ավելի կենսաթրթիռ թեմաներ. պատերազմն Ուկրաինայում, Գազայի հատվածը։ Բացի այդ, որպեսզի Շառլ Միշելը և մնացյալ «քաղաքակիրթ» աշխարհը չմոռանան Արցախի էթնիկ զտման մասին, առաջին հերթին այդ մասին չպետք է մոռանա Հայաստանը…