ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ՈՂՋԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՐՅԱՆ ԳԵՏԵՐՆ» ԱՐԴԵՆ ՀՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ…
Ռեժիմի գործողություններն ուղղված են ընդդիմության ֆիզիկական ոչնչացմանը Հուլիսի 10-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանքը 15 օրով երկարաձգելու միջնորդությունը: Փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որ դատավորի որոշումը նպատակ էր հետապնդում հնարավորություն տալ քննիչին և դատախազին գործը դատարան ուղարկել Չալաբյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Եթե հուլիսի 12-ին Չալաբյանն ազատ արձակվեր, ապա դատարանն արդեն չէր քննարկի կալանքի հարցը։ Հասարակական գործչին մեղադրում են Ագրարային համալսարանի ուսանողներին կաշառելու մեջ՝ ուսանողական կոմիտեի նախագահի հետ զրույցի մոնտաժված ձայնագրության հիման վրա։ Այլ ապացույցներ մեղադրող կողմը չունի։ Չալաբյանը կալանքը կրում է «Արմավիր» գաղութում, որտեղ լրացուցիչ 15 օրը հավասարազոր է խոշտանգման…