ՆՐԱՆՑ ԳՈՉԵԼՈՒ ԵՆ «ԴԱՎԱՃԱ՛Ն» ԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ. ԵՐԵՍԻՆ ԵՎ ԹԻԿՈՒՆՔԻՑ
Խորհուրդ է տալիս սահմանափակվել դիտորդների դերով… «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը կոչ է արել խորհրդարանական ընդդիմությանը հրաժարվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց: Այս կուսակցության մասին քչերն են լսել, սակայն դրա առաջնորդը որոշել է, թե իրավունք ունի խորհուրդներ տալ և հանրության առաջ դատողություններ անել այն մասին, որ խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը մայրաքաղաքի ավագանու ընտրություններին իշխանության երազանքն է, ուստի խորհրդարանական կուսակցությունները պետք է սահմանափակվեն դիտորդների դերով։