Սեփ․Տեղ․

հոդվածներ 1594

Բոլոր հոդվածները

  • 2023-09-18 18:43
    текущие события

    «Yandex Plus»-ը ՆԵՐԱՌՎԵԼ Է Viva-MTS-ի «X» ԵՎ «Y» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐՈՒՄ

    «Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:

  • 2023-09-18 10:37
    характеристика личности

    ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ. ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՄՂԻՉԸ

    Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գեներալ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը և Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Միխայիլ Գաբրիելի Խանոյանը համատեղ ձեռնարկեցին և իրականացրեցին խորհրդային տարիներին իր հանդգնությամբ ու խիզախությամբ աննախադեպ գործողություն. Ջուղայի հայկական խաչքարերի գաղտնի, չարտոնված դուրսբերում Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանային գոտուց։ Հայկական համարանիշներով բեռնատարը բարձեցին արդեն այն ժամանակ ադրբեջանցիների կողմից ալբանական (աղվանական) հայտարարված միջնադարյան խաչքարերի պահպանված (աշխարհի խոշորագույն) գերեզմանոցի տապանաքարերը։ Խաչքարեր՝ որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

  • 2023-09-12 15:05
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ

    Հայտնի ճշմարտություն է այն, որ իրական քաղաքականությունը տողատակերում է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարության տողատակերից, անձամբ ես հասկանում եմ հետևյալը. եթե պաշտոնական Երևանը, ինչ-որ կերպ, հետ վերցնի, կամ գոնե խմբագրի 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելու հայտարարությունը, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի կրկին վերադառնալ Արցախի կարգավիճակի հարցին:

  • 2023-09-12 14:37
    мнение

    Լիկա ԹՈՒՄԱՆՅԱՆ․ ՄԻ ՇՏԱՊԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼ ՈՒ ԷՄՈՑԻԱՆԵՐԻՆ ՏՐՎԵԼ։ ՍՊԱՍԵՆՔ 12 ԺԱՄ

    Էս խառը օրերին մի շտապեք որևէ միանշանակ եզրակացություն անել։ Real politics-ի դաշտ ենք մտել, այստեղ այլևս չեն աշխատում երկարաժամկետ բազմաքայլ սցենարները։ Քայլերի հաշվարկը հիմա կարճ step-երով ա գնում։ Ակնայով բեռնատարի մուտքին էլ ա սա վերաբերում։ Լավ ա, թե վատ՝ կերևա ավելի ուշ, հաջորդիվ զարգացումներից ելնելով։ Սա չի նշանակում, որ Արցախին կոտրեցին։ Սա նշանակում ա «ես եմ հարց լուծողը էս տարածքում»։