ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀՀ կառավարությունը 1.1 մլրդ դրամ կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին

2024-03-28 12:15

ՀՀ կառավարությունը 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի մանրածախ ծառայություններից օգտվող սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։