«Ժողովուրդ». ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԳՈՐԾՈՎ 62 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՊԻԿԻ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ. ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՒՍ ԿՀԱՐՑԱՔՆՆՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կհարցաքննեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը, որը քաղաքացիների ընդվզումից սթրեսի էր ենթարկվել։