ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՄ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԵՎԱՆԻ «ՎԵՐԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ԱՄՐԱՑՆԵԼՆ» Է

2024-03-14 18:38

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հրավերը ԵՄ՝ այդ առաջարկը կապելով Երևանի «վերակողմնորոշումը ամրացնելու» Արևմուտքի ցանկության հետ: