Արցախի ՄԻՊ. Մոտ 30 քաղաքացիական անհետ կորած անձ կար
Մենք չպետք է մոռանանք, որ ունենք քաղաքացիական ներկալված անձինք և նաև քաղաքացիական կորած անձինք, որոնց մասով ամբողջ վերլուծությունը փաստացի ԱՀ մարդու իրավուքնների պաշտպանն է կատարում, քանի որ բոլորն Արցախում են գտնվել, տեսակապով քննարկման ժամանակ ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Մոտավոր հաշվարկով մոտ 30 քաղաքացիական անհայտ կորած անձ կար ի սկզբանե, որոնց մի մասի ճակատագիրը պարզվել է: Կան արդեն հաստատված դեպքեր, որ նրանք քաղաքացիական ներկալված անձինք են և գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և ԿԽՄԿ-ն էլ կապ է հաստատել: Թվեր չեմ հնչեցնում:
Եթե չեմ սխալվում, 11 դեպքով հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ը միայն պատերազմից հետո: Այսինքն՝ զինադադարի ընթացքում ուղղակի մարմինները վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայությունն է գտել համապատասխան տեղերում:
Բոլոր 7-ն էլ սպանված են եղել, և հիմա փորձաքննություններն ընթանում են գրեթե բոլոր դեպքերով: Առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում՝ հետմահու, այդ թվում՝ ակնաջներ կտրելու, աչք հանելու դեպքեր, գլխատման փորձեր, հետմահու դանակահարություններ», - մանրամասնեց Արտակ Բեգլարյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց՝ քաղաքացիական անձանց մասով առկա է ադրբեջանցիների կողմից տարածված մի քանի տեսանյութ, որտեղ կենդանի մարդկանց գլխատում են, կտրում ականջները:
«Էլ չասեմ մյուս դեպքերը՝ անմարդկային վերաբերմունք, ծաղրանք և այլն: Բոլոր այս դեպքերը վերլուծում ենք, ինքնությունները պարզում, ներկայացնում ենք Կարմիր խաչին և ռուսական կողմին: Այստեղ գլխավոր պատասխանատուն և միակ հանցագործն Ադրբեջանն է, որն ակնհայտ կերպով ժամանակ է ձգում», - նշեց Արցախի ՄԻՊ-ը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 09:45
Президент Ирана Эбрахим Раиси, глава МИД Ирана Хосейн Амир Абдоллахиан и все остальные члены делегации, возвращавшиеся после визита в Азербайджан, погибли в результате крушения вертолета, передает агентство Mehr.
-
2024-05-20 09:25
В воскресенье, 19 мая, вертолёт с тремя политическими лидерами Ирана, среди которых президент Ибрагим Раиси и министр иностранных дел Хосейн Амир Абдоллахиян, совершил жёсткую посадку на севере страны — недалеко от границы с Азербайджаном.
-
2024-05-20 09:13
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 09:07
В Тегеране очень многие (почти все), с кем сейчас обсуждаю ситуацию, не исключают, что произошедшее - дело рук Израиля, действовавшего через Баку. Об этом в своем Telegram-канале написал известный иранский журналист Аббас Джума, прокомментировавший таким образом крушение вертолета, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица.