Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին։ Աշխատակիցների համար անհասկանալի է՝ արդյոք իրենք շարունակելո՞ւ են աշխատել Սոթքի հանքում, թե՞ ոչ։
Այս պահին աշխատակիցներին է հանդիպում պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը փորձում է հասկանալ իրավիճակը։
Պատգամավորի նշեց՝ Սոթքի հանքն, իր տեղեկություններով՝ շարունակելու է շահագործվել։
Հիշեցնենք՝ նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք և հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ է։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը շտապեցին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաև կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երևում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի և ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։
Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.
-
2024-05-20 11:05
Осажденный полицейскими Киранц. Об этом говорится в записи, распространенной движением «Во имя Родины», которое обнародовало фотографию из села Киранц Тавушской области. В Киранце на этот момент находится большое число полицейских.
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.