Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի, տեղում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Չնայած ձյանը՝ Սյունիքի մարզում եղանակը դեռևս 0 աստիճանից չի իջել ու չի իջնի մոտակա հինգ օրում։ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հայտնում է, որ Սյունիքում նոյեմբերի 29-ին ցերեկային ժամերին լինելու է 6-ից 10 աստիճան տաքության, գիշերը՝ 1-ից 4: Մինչև դեկտեմբերի 3-ը կպահպանվի նույն եղանակը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.
-
2024-05-20 10:19
После гибели президента Ирана Эбрахим Раиси в авиакатастрофе полномочия главы исполнительной власти переходят к первому вице-президенту Мохаммаду Махберу, в соответствии со статьей 31-й Конституции страны.
-
2024-05-20 10:14
Кадры с места крушения вертолета президента Ирана Раиси публикует агентство Tasnim.
-
2024-05-20 10:11
Вице-президент Ирана Мохсен Мансури 20 мая подтвердил гибель президента Эбрахима Раиси при крушении вертолета в воскресенье.