Մարուքյանը դիմել է Պուտինին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և մի շարք միջազգային կառույցներ:
Ռազմագերիների վերադարձմանն ուղղված իրենց ջանքերի մասին տեսանյութը Մարուքյանը հրապարկել է իր Facebook-յան էջում:
Պատգամավորը հայտնել է, որ դիմել է Եվրոպայի խորհրդի խոշտանդումների կանխարգելման կոմիտե, որը, ինչպես նա նշել է, հանդիսանում է միակ մարմինը, որն իրավունք ունի այցելել Ադրբեջանի բանտային համակարգ, փակ հաստատություններ և տեսնել, թե իրականում որքան մարդ է գտնվում ադրբեջանական բանտերում, նաև կանխարգելել նրանց նկատմամբ տեղի ունեցող ցանկացած վատ վերաբերմունքի դրսևորում, նաև արձանագրել այդ խախտումները, որոնց հիմքով ապագայում ընդդեմ Ադրբեջանի քրգործեր են հարուցվելու:
Մարուքյանը նաև նշել է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանում նախատեսվում է շքերթ կազմակերպել և ցուցադրել հայկական ԶՈւ-երի առգրավված զրահամեքենաներ և հայ ռազմագերին քայլերթով անցկացնել: Պատգամավորն ընդգծել է, որ դա արգելված է Ժնևյան կոնվենցիայով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
«Սրա հետ կապված դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, և նրանք էլ, իրենց հերթին, դիմում են Ադրբեջանին, որպեսզի սա տեղի չունենա: Եվ գրեթե վստահ եմ, որ հայ ռազմագերիներին այլևս չեն կարող օգտագործել և դուրս հանել իրենց ռազմական շքերթին»,- նշել է Մարուքյանը:
Նա նաև հայտնել է, որ գերիների հարցի լուծման ուշացմամբ պայմանավորված, դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես եռակողմ համաձայնության ստորագրման երաշխավորի, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկվեն ռազմագերիների փոխանակման հարցն առաջնահերթ օրակարգով սկսի լուծվել:
«Մենք Բերձորից, Քարվաճառից դուրս գալու վերջանժամկետներ ունենք, սակայն գերիների փոխանակման համար որևէ վերջանժամկետներ չունենք»,- հիշեցրել է նա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".