ՀՅԴ ԵՄ անդամ․ Երկրորդ շանս էլ չեք ունենալու
ՀՅԴ երիտասարդական միության անունից պետք է հայտարարեմ, որ մեր գործողություններն այս մեթոդներով հանուն Հայաստանի ապագայի են, հանուն նրա, որ այլևս դավադիր ուժ չլինի այս աթոռին և չսնվի մեր հարկերով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կառավարության բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնելիս լրագրողներին ասաց ՀՅԴ ԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Մենք գնահատում ենք, որ Նիկոլի Փաշինյանի՝ րոպե ավելի իր պաշտոնավարումը հակասում է Հայաստանի Հանրապետության շահին։ Մի քանի տասնյակ մարդիկ այսօր բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Կարծես՝ նրանք վնասվածքներ ունեն, դուք էլ տեսաք՝ ինչպես էին բերման ենթարկվում։ Դուք այս մեթոդներով չեք կարողանալու լռեցնել մեր արդար զայրույթի ձայնը, չեք կարողանալու շեղել օրակարգը։ Հայրենիք ունեցող քաղաքացիները հայրենիք են կորցրել և իրենց համար կա մեկ գերագույն նպատակ՝ Հայաստանի իշխանություններից հեռացնել դավադիր ուժերին և հայ հասարակությանը հնարավորություն ընդձեռելու ապրելու իր հայրենիքում։ Դուք հակասում եք Հայաստանի Հանրապետության՝ ապրելու մեր երազանքին, ուստի դուք հեռանալու եք, դա լինի այսօր, թե՝ վաղը։ Մեզ լռեցնելն անհնար է. կամ դուք պետք է մեզ ձերբակալեք ու բանտերը լցնեք ամբողջ հայ ժողովրդին»,- ասաց նա։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում ակցիաներ են իրականացնելու գործողություններին՝ ՀՅԴ ԵՄ անդամը նշեց, որ «Իմ քայլի» պատգամավորներն արդեն ուշացել են. «Հայրենիքի մասին մտածող յուրաքանչյուրի համար պետք է պարզ լիներ, թե ինչ է կատարվել։ Կարծում եմ՝ հայ հանրությունն իր խաղաղասիրությամբ ու ներողամտությամբ նրանց շանս դեռ կարող է տալ, եթե նրանք հիմա ազդակ ուղարկեն մարդկանց, որոնց հարկերով 2,5 տարի ապրել են, պարգևավճար են ստացել, որ իրենք չեն սատարում այս դավադիր ծրագրին ու պատրաստ են հարկ եղած դեպքում քվեարկել այնպես, ինչպես հասարակությունն է ուզում։ Այլապես իրենք ստիպված են ամեն անգամ հետ նայել, վախենալ իրենց ստվերից, ստիպված են լինելու մտածել երկիրը թողնելու մասին։ Մարդիկ հիմա փորձում են ձեզ հասկացնել, որ շանս կա անցնցում և սահմանադրական ճանապարհով հեռանալու։ Եթե դուք այս շանսը սպառեք, երկրորդն էլ չեք ունենալու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-05 12:41
Это движение также для вас, чтобы освободить от этих оков также вас. Я ясно говорю, что та повестка, которую мы диктовали и диктуем, – об истине, о широком социальном примирении и о благословении Господа Бога. Об этом заявил сегодня, 5 мая, лидер движения «Тавуш во имя родины», архиепископ Баграт Галстанян собравшимся после Литургии во дворе монастыря Ахарцин, передает News.am.
-
2024-05-05 10:37
Движение, возглавляемое предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, начавшее накануне шествие из Киранца в Ереван, дошло до Ахарцина.
-
2024-05-05 10:32
Бывший омбудсмен Армении, председатель фонда «Татоян» Арман Татоян в интервью с порталом 168.am ответил на вопрос о том, собирается ли он заняться политикой.
-
2024-05-05 10:30
Партия «Свобода» безоговорочно поддерживает движение, возглавляемое архиепископом Багратом Галстаняном. Об этом на своей странице в Facebook написал бывший премьер-министр Армении Грант Багратян, передает News.am.