Փորձագետ. Եթե Սոթքի հանքը դադարի աշխատել, ավելի քան 6000 աշխատատեղ կարող է փակվել
Երբ իշխանություններն ասում են, որ Սոթքի հանքը պետք է բաժանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ԽՍՀՄ քարտեզների համաձայն, ապա պետք է հիշել, որ հանքի ամբողջ տարածքը մեր հսկողության տակ էր, բացի այդ, սա ոչ միայն հող է, այլ տնտեսական կառույց, որում ներդրումներ են կատարվել հայկական ընկերության կողմից՝ ռուսական կապիտալով:
Այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Նրա խոսքով՝ այս հարցը նույնպես պետք է լինի բանակցությունների սեղանին: «Չգիտեմ, թե ինչպես կարող է իրավիճակ փոխվել, բայց ես նույնիսկ չեմ տեսնում, որ աշխատանք է տարվում այս ուղղությամբ: Մեր կողմից բանակցողներ չկան: Եթե ընկերությունն իր կապերի միջոցով կարողանա լուծել խնդիրը, ապա դա պետք է տեղի ունենա Ռուսաստանի մակարդակով, բայց դրա համար Հայաստանը նույնպես պետք է ակտիվացնի աշխատանքն այս ուղղությամբ: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Բարդ հարց է», - նշեց նա:
Փորձագետը հավելեց, որ հանքի փակումը բացասական ազդեցություն կունենա նաև երկաթուղային ոլորտի վրա: «Որքանով ինձ է հայտնի, երկաթուղային թրաֆիքի 50%-ն ապահովում էր Սոթքի հանքը, որտեղից իրականացվել են բեռնափոխադրումներ: Բացի այդ, իր վրա բացասական ազդեցություն կզգա նաև Արարատի մարզում վերամշակող ձեռնարկությունը»,- պարզաբանեց Միքայելյանը:
Փորձագետի գնահատմամբ՝ հանքի փակումից բացասական ազդեցությունը քանակական արտահայտությամբ կարող է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի 1%-ից ավելին, բացի այդ, զբաղվածության հետ կապված խնդիր ևս կծագի: «Ըստ շատ մոտավոր գնահատականների, Սոթքի հանքի շահագործման դադարեցման հետևանքով կարող է փակվել ավելի քան 5000-6000 աշխատատեղ: Կարող են խնդիրներ ծագել նաև հարկային եկամուտների հետ կապված՝ հաշվի առնելով, որ հանքը 4-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում:
Քանի որ ընկերությունը նաև ամենամեծ արտահանողն է, որի գործունեությունը լրջորեն ազդում է երկրի առևտրային հաշվեկշռի վրա, այս ոլորտում կարող են խնդիրներ ծագել, ինչը բացասաբար կանդրադառնա դրամի փոխարժեքի վրա»,- ընդգծեց տնտեսագետը: Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրը շահագործող GeoProMining ընկերությունը մի քանի օր է գտնվում է հարկադիր պարապուրդի մեջ:
Հանքը չի շահագործվում, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը փակել են դրա ճանապարհը: Նոյեմբերի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը News.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Դատելով քարտեզից, եթե Քարվաճառի շրջանը անցնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ ևս կլինեն Քարվաճառի այդ հատվածում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 06:43
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой, по состоянию на 6 мая 2024 года установлено 40 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства, передает Новости-Армения.
-
2024-05-07 06:42
Компания Synopsys продаст свой дивизион по тестированию безопасности софта частному консорциуму во главе с инвесткомпаниями Clearlake Capital и Francisco Partners. Как сообщает Reuters со ссылкой на сообщение Synopsys, стоимость сделки составляет $2,1 млрд, передает Sputnik Армения.
-
2024-05-07 06:38
Связывание экс-омбудсмена Армении Армана Татояна с Республиканской партии Армении выгодно лишь властям. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил оппозиционный депутат парламента, член Республиканской партии Армении Тигран Абрамян.
-
2024-05-07 06:36
Президент Турции Эрдоган после завершения заседания кабинета министров в Анкаре выступил с заявлениями.