Ադրբեջանի տարածածը բացարձակ ապատեղեկատվություն է
Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացրել էր Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով` Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։
Ինչ վերաբերվում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 18:34
На Площади Республики Еревана 10 мая проходит митинг движения «Во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Баграта Галстаняна. ОЖИДАЕТСЯ, ЧТО ОН ОБЪЯВИТ О ДАЛЬНЕЙШИХ ШАГАХ. Напомним, что с утра в Ереване и ряде областей прошли многочисленные мирные акции народного неповиновения, к движению присоединись многие студенты.
-
2024-05-10 17:58
Жители села Киранц вновь заблокировали дорогу Ереван-Тбилиси на участке Киранц-Воскепар. Об этом Sputnik Армения сообщил один из жителей села.
-
2024-05-10 17:56
Госдума России утвердила кандидатуру Михаила Мишустина на пост председателя правительства, за его кандидатуру проголосовали 375 депутатов.
-
2024-05-10 17:14
Члены инициативы «Айакве» перекрыли трассу Спитак – Ереван. Об этом Новости Армении – NEWS.am сообщили с места проведения акции.