Последние новости

ՀԿԵ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԸ

Կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության 2-րդ համագումարը: Միջոցառման ընթացքում համագումարի մասնակիցները լսեցին ընկերության արհմիութենական կազմակերպությունների վերջին հինգ տարիների գործունեության հաշվետվությունը, ընտրեցին կազմակերպության նոր ղեկավար կազմը և նախանշեցին ապագա ծրագրերը:

Երկաթուղու շուրջ 3000 աշխատողների 98%-ը միավորող կազմակերպության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը ներկայացրեց վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքի հաշվետվությունը: Մասնավորապես, նա հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում տարբեր խնդիրների լուծմանն արհմիությունը հատկացրել է շուրջ 330 մլն դրամ: Այդ միջոցներով լուծվել են աշխատանքի պաշտպանության, աշխատողների բժշկական աջակցության, աշխատանքային պայմանների բարելավման, աշխատողների և նրանց ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման և ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև այլ խնդիրներ:

«Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ընկերությունում միջին աշխատավարձը կազմել է 240 հազար դրամ, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը և շատ ավելի բարձր է, քան նույն ցուցանիշը հանրապետությունում, - ասաց Ալբինա Մարտիրոսյանը: - Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում աշխատողների արտադրողականությունն աճել է 20%-ով: Մեզ հաջողվեց նաև պահպանել մոբիլիզացված բոլոր աշխատողների աշխատավարձերը ընկերության միջին աշխատավարձի մակարդակի վրա: Պարգևատրման համակարգում վերջերս կատարված փոփոխություններն ուղղված էին աշխատողների մասնագիտական խրախուսմանն ու նոր կադրերի ներգրավմանը»:

Ա.Մարտիրոսյանն անդրադարձավ նաև աշխատանքի պաշտպանության ոլորտի խնդիրներին և արտադրությունում վնասվածքների դեպքերին` նշելով այս ոլորտում իրավիճակի հետագա բարելավման անհրաժեշտությունը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց ընկերության ղեկավարության և արհմիութենական կազմակերպությունների համակարգված աշխատանքը` աշխատողների համար հարմարավետ աշխատանքային պայմանների և աշխատանքային կյանքի ապահովման գործում: Նա Ա.Մարտիրոսյանի ելույթը լրացրեց կադրերի պատրաստման ոլորտում նորություններով:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ մենք մշակել ենք երկաթուղային անձնակազմի պատրաստման ծրագիր: Այսպիսով, հաջորդ տարվանից Հայաստանում առաջին անգամ կսկսեն պատրաստել բարձրագույն կրթություն ունեցող երկաթուղայինների, ինչը էապես կլրացնի Գյումրու երկաթուղային քոլեջի աշխատանքը», - նշեց Ա. Մելնիկովը:

Համագումարը միաձայն բավարար գնահատեց միության վերջին 5 տարիների աշխատանքը, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի պաշտոնում վերընտրեց Ալբինա Մարտիրոսյանին և ղեկավար կազմը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПРОБЛЕМА АРЦАХА: КТО ВИНОВАТ И ЧТО ДЕЛАТЬ
      2024-05-09 09:40

      В длинном перечне провалов во внешней и внутренней политике во время нахождения у власти Пашиняна особое место занимает признание Пашиняном Арцаха частью Азербайджана. Этот политический акт явился несомненно ошибочным  по многим причинам, в том числе по следующим:

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ