Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ԼԻՆԻ, ԵԹԵ ՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԻ ԱԼԻԵՎԻՆ
Վերջին 100 տարվա ընթացքում հայ ժողովրդի քրտնաջան աշխատանքի, տարբեր զրկանքների միջով անցնելուց հետո ձեռքբերումները, փաստացի, Հայաստանի ներկայիս իշխանությունը կոչվածը լցրեց ջուրը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Քառյակ մեդիայի» հիմնադիրներից Միհրան Հակոբյանը:
«2020 թվականը պատմական մասշտաբների աղետ էր, եթե արդար լինենք այս աղետը մեր երկրի, մեր ժողովրդի գլխին եկավ, մենք դրան նույնիսկ անուն դեռևս չենք կարողացել տալ։ Մեր ողջ հանրությունը դեռ շոկային վիճակում է գտնվում։ Երևի թե այս աղետը համեմատելի է 100 տարի առաջ տեղի ունեցած աղետի հետ, երբ թուրք-հայկական պատերազմում Հայաստանը պարտվեց և կորցրեց հսկայական տարածքներ, հերթական ցեղասպանական գործողությունները տեղի ունեցան հայ ժողովրդի հետ։ Փաստացի, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովուրդը այսպիսի խայտառակ և ստորացուցիչ պարտություն չէր կրել։ Եվ եթե հույները թուրք-հունական պատերազմից հետո կարողացան դրան աղետ անվանումը դնել, մենք դեռևս մեր հետ կատարվածին անուն էլ չենք կարողացել դնել։ Սա ուղղակի անվանել՝ դե պատերազմ էր, պարտվեցինք, ուղղակի անբարոյականություն է, որովհետև դա պարտություն չէ, դա մեծ աղետ է»,- նշեց նա։
Միհրան Հակոբյանի խոսքով՝ Արցախը երրորդ Հանրապետության էգզիստենցիալ իմաստն է, և Հայաստանի երրորդ Հանրապետություն ասել՝ առանց Արցախի և Արցախի համար պայքարի՝ ուղղակի անհնար է։
«Հաշված ժամեր առաջ տեսանք, որ հայկական պետությունը հերքում է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, բայց ադրբեջանցիները ցուցադրում են նոր դիակներ։ Պատերազմից այսքան ամիսներ անց դեռևս մենք հատուցում ենք մեր տղաների կյանքով ու չգիտենք՝ ինչու է այդպես։ Լավ, պատերազմն ավարտվել է, ինչո՞ւ են այս տղաները սպանվել։ Սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանի իշխանության ղեկին նոմինալ գտնվում են այս անբարոյական և անտաղանդ անձնավորությունները»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժողովուրդն իր կողմից է, այդ պատճառով էլ ինքը հրաժարական չի ներկայացնում, Պողոսյանն ասաց. «Նախ պետք է հասկանանք այդ հասկացությունը. ինչ է ժողովուրդը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի պատկերացրած ժողովրդի մեջ կրթված, բարեկիրթ, տառաճանաչ, հաջողության հասած մարդը չի։ Նիկոլ Փաշինյանի համար ժողովուրդն աղբարկղի կողքը լահմաջո գզող բիոզանգվածն է։ Ինքը որ ասում է՝ ժողովուրդ, ի նկատի ունի այս զանգվածը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ այդ ստորաքարշների, ֆեյքերի բանակներով բանակ ստեղծել, թող մտածի։ Իր համախոհներ մնացել են մարդիկ, որոնք դեմ չեն լինի, եթե Փաշինյանն իշխանությունը փոխանցի Ալիևին, միայն թե նախկինները չլինեն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-29 20:24
Лидер движения «Тавуш во имя Родины», архиепископ Баграт Галстанян во дворе церкви «Сурб Анна» Еревана подводит итоги дня.
-
2024-05-29 20:02
Ни один полицейский не был уволен в результате служебного расследования по делу о применении насилия к участникам протестов в Армении. Об этом заявила член оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян во время обсуждения исполнения госбюджета Армении за 2023 год.
-
2024-05-29 19:54
Вы лично возьмите оружие, встаньте рядом со мной и вместе пойдем. Это странное предложение озвучил 29 мая начальник Генерального штаба Вооруженных сил Армении Эдвард Асрян, которому очень не понравился вопрос о том, почему азербайджанские войска до сих пор не вышли из окрестностей Джермука, учитывая, что ранее сам же Асрян заявил, что азербайджанцы отойдут назад.
-
2024-05-29 19:50
Епархиальные руководители Армянской Апостольской Церкви в Диаспоре решительно осудили действия полиции, препятствующей входу Католикоса Всех Армян Гарегина II в мемориальный комплекс Сардарапат.