Последние новости

ԿԿԱՍԵՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՍՊԻՏԱԿ ՑՈՒԼԸ «ՍԵՎ ԿԱՐԱՊՆԵՐԻՆ», ԿԱՄ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ

Աստղագուշակները համարում են, որ գալիք 2021թվականը՝ Մետաղե Սպիտակ Ցլի տարին կայունություն չի բերի տնտեսության ոլորտում, թեև տարվա հովանավոր Ցուլը բորսայում խաղացողների միջավայրում համարվում է վերելքի խորհրդանիշ, ի տարբերություն «արջի», այսինքն անկումային շուկայի (հիշում եմ, թե ինչպես էի փորձում երիտասարդ հասակում մտապահել այդ խորհրդանիշները. արջը թաթով հարվածում է դեպի վար, իսկ ցուլը՝ կոտոշներով գրոհում դեպի վեր):

Վերլուծաբաններն առարկում են՝ ներկայացնելով չափավոր լավատեսություն. 2020 թվականի համաճարակաբանական, սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական մասշտաբային ցնցումներից հետո Հայաստանը հաջորդ տարի դուրս կգա աճի փուլ (4-5%-ի մակարդակում), թեև ԱՄՀ-ն իր գնահատականներում շատ ավելի զուսպ է (ընդամենը 1% աճ), բայց արտադրության նախճգնաժամային ծավալին (2019 թվականի չորրորդ եռամսյակ) մեզ կհաջողվի հասնել միայն արդեն 2022 թվականի առաջին կեսին, ինչը կապված է անցնող տարվա պատճառած մեծ կորուստների հետ, որը երկիրն ավարտում է մոտ 10% անկումով։ Ամեն դեպքում, առաջվա պես ապրել չի ստացվի…

Փոքր-ինչ մխիթարում է այն, որ ավելի վատ, քան այդքան գեղեցիկ թվերով այս տարին էր, այլևս չի լինի: Միգուցե։ «Ցլի տարին ավելի բարեհաջող կլինի դրամական առումով, քան անցնող տարին, որը ստիպեց հնարավորինս պինդ ձգել գոտին նույնիսկ նրանց, ովքեր երբեք ֆինանսական դժվարություններ չեն ունեցել»,- ասված է ֆինանսական մի հորոսկոպում: Թեև մեր դեպքում, եթե հիշենք Նիկոլի սպառնալիքները՝ ողջ թափով գործարկելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքն առանց մեղադրական եզրակացության բռնագանձելու մեխանիզմը, ապա մի քանի հարյուր «երջանիկ ընտանիքների» համար այս աստղագուշական կանխատեսումը կարող է լինել ոչ արդիական, և ավելին՝ ճակատագրական։ Ցուլը կոտոշներով գրոհում է դեպի վեր, իսկ ներքևում կարող է հայտնվել ցանկացած ոք, ով չի կարողանա ինչպես հարկն է բացատրել քննիչներին, թե որտեղից իրեն ողջ այդ շարժական և անշարժ գույքը. ավելորդ արծաթե գդալը կամ լրացուցիչ... դղյակը:

Եվ էլի մի քիչ՝ ունեցվածքի մասին։ Հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնեն գույքահարկի կտրուկ ավելացված դրույքաչափերը։ Մեր կյանքը մեծապես բարելավելու բարի մտադրություններով եկած իշխանությունն այս տարի մի լավ ջանաց, որ վերածի դա՝ այդ կյանքը, համատարած տառապանքի, իսկ մեզ բոլորիս ի լրումն վերադարձնի վաղուց մոռացված թերարժեքության բարդույթը։

«Մենք այլընտրանք չունենք. մեր պահանջներն ու կարիքներն աճում են, և դրանց հետևից պետք է հասնեն մեր հարկային մուտքերը»,- խորհրդարանում 2021թ. պետբյուջեի հաստատման ժամանակ այսպես հիմնավորեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը երկրի հարկային օրենսդրությունում շուտափույթ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Այսպիսով, բիզնեսին օժանդակելու համար 2020 թվականի հունիսին ընդունված հարկային որոշ մեղմացումները նույնպես շուտով կվերացվեն: Հարկային ճեղքվածքը փակելու անհրաժեշտությունը 2021 թվականին կհանգեցնի նաև գործարարների գործունեության և կյանքի պայմանների վատթարացման։ Գումարած փետրվարից իշխանությունների կողմից արդեն հայտարարված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բիզնեսի համար, ինչը կհանգեցնի կյանքի համատարած թանկացման

2020 թվականին բոլորը պատեհ թե անպատեհ հիշատակում էին Նասիմ Թալեբին՝ աղմկահարույց «Սև կարապը» տեսական-մտահայեցական գրքի հեղինակին։ Խոհանոցային փիլիսոփայության ժանրի մերօրյա այդ շլյագերի լույս տեսնելուն պես՝ բոլորը ախ քաշեցին, ապշելով հեղինակի խորաթափանցությունից, որը մատնանշում է, որ իրականում մենք չենք կարող կանխատեսել ապագան, քանի որ ակնկալում ենք այն, ինչ կարող ենք ակնկալել, և չենք ակնկալում այն, ինչն ակնկալել չենք կարող։ Իսկ հետո, ասես ի հեճուկս մեզ, միշտ տեղի է ունենում երկրորդը և փլուզում մեր բոլոր ծրագրերը, բայց մենք հետին թվով բացատրություն ենք գտնում դրա համար: «Սև կարապ» բուն բառակապակցությունը տնտեսագետների և քաղաքագետների կողմից այնուհետ սկսեց օգտագործվել դժվար կանխատեսելի, անսպասելի իրադարձությունների բնորոշման համար։

Իսկապես, եթե մակերեսային հայացք նետենք, ապա անցնող տարում Հայաստանի հետ տեղի ունեցած իրադարձությունների ողջ շարանը՝ կորոնավիրուսի և ադրբեջանա-թուրքական դաշինքի դեմ անփառունակ պայքարից մինչև հայրենիքի պատկառելի կտոր կորցնելը, գրեթե կատարյալ կերպով տեղավորվում է «սև կարապների» հայեցակարգում։ Ընդ որում այնպիսի տպավորություն է, թե մեր դեպքում այդ «կարապները» երամ են կազմել ու գրոհում են բազմությամբ, ինչպես նույն այն թուրքական ու իսրայելական «անօդաչուները» արցախյան մարտադաշտում։ Այստեղ սաստիկ ցանկություն է առաջանում ասելու, որ իսկական «սև կարապն» ու բոլոր դժբախտությունների սկզբնապատճառը մեր գլխավերևում սկսեց պտտվել դեռևս 2018 թվականի գարնանային արևոտ օրերին, երբ փողոցներում ու հրապարակներում հրճվում ու եռում էր «թավշե հեղափոխությունը»։ Ահա ուր հասցրեց հրճվանքը

2021 թվականի վերաբերյալ Saxo Bank-ի «ցնցող կանխագուշակումները», որն ահա արդեն 18 տարի շարունակ մասնագիտանում է քիչ հավանական իրադարձությունների, այսինքն հենց «սև կարապների» վրա, պատմում են մեծ քաղաքների գալիք ամայացման մասին, որի պատճառը մագապոլիսների բնակիչների անցումն է հեռավար աշխատանքի և ֆեյքային լուրերի վերացումը որպես որպես երևույթ՝ բլոքչեյնի տեխնոլոգիայի միջոցով։ Սա լավ նորություն է բոլորի համար, բայց վատ է Փաշինյանի թիմի համար, քանզի «հեղափոխական» իշխանության կողմից հիմնադրված ֆեյքերի ֆաբրիկաները սաստիկ ջանացել են ի փառս նույն այդ իշխանության պահպանման։ Իսկ բացի այդ, բանկը զգուշացնում է համավարակից հետո մեծ պարտքերով ծանրաբեռնված (այդ թվում՝ կառավարության օժանդակության «շնորհիվ») ընկերությունների զանգվածային սնանկացման մասին, ընդ որում առաջինը կփլուզվեն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք դժվարությամբ էին գոյատևում նույնիսկ մինչկորոնավիրուսային տնտեսության պայմաններում։

«Այն մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրն ու առաջիկայում կբախվի, շատ ավելի լուրջ են, քան մենք երևի թե կարող ենք պատկերացնել։ Հայաստանը գտնվում է «իդեալական փոթորկի» պայմաններում, քանի որ բոլոր ոլորտներում ճգնաժամ է դիտարկվում», - զգուշացնում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։

Հաջորդ տարի մենք բոլորս պետք է հոգեպես պատրաստ լինենք գրեթե բոլոր ապրանքատեսակների հետագա թանկացմանը, ինչպես ասվեց վերը, նաև՝ կոմունալ ծառայությունների։ Սակայն ժամանակից շուտ խուճապի մատնվել խորհուրդ չի տրվում. դա միայն է՛լ ավելի կվատթարացնի վիճակը։ Ավելի լավ է այնուամենայնիվ լցվել համբերությամբ ու պահպանել հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Մանավանդ որ բնակչության վակցինացման արդյունքում հնարավորություն կա ազատվելու COVID-19-ից, իսկ դեպի Ռուսաստան սահմանների բացումից հետո Հայաստանի համար գումար վաստակելու կնետվեն մեր արտագնա աշխատողները։ Վախենամ, ճիշտ է, որ ոչ միայն նրանք…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВМЕСТО ОБЕЩАННЫХ 160 ТЫСЯЧ ДРАМОВ – 60 ТЫСЯЧ
      2024-06-01 12:31

      Почему у нас в результате любых налоговых новаций страдают малоимущие Спустя несколько месяцев после прихода к власти Пашинян на встрече с главами общин Гегаркуника деланно удивлялся, почему люди по 15-20 лет работают на зарплату в 80 тысяч драмов, попутно пообещав вдвое увеличить ее для граждан с самыми низкими доходами. И вот прошло почти 6 лет… В этом году минимальный размер оплаты труда (МРОТ) в Армении сохранится на уровне… 75 тысяч драмов, поскольку иного госбюджетом-2024 не предусмотрено. Обещанные верховным патологическим лжецом 160 тысяч драмов для самых неимущих – удел немногих. Но Пашинян больше не удивляется. А зря!

    • ЧТО ОБНАЖИЛА БОЛЬШАЯ ВОДА
      2024-06-01 11:23

      На заседании правительства 30 мая премьер с незаконченным высшим образованием и министр территориального управления и инфраструктур со специальностью географа Гнел Саносян на любительском уровне пытались извлечь уроки из недавнего половодья на севере Армении. Между тем главный урок один: правительство Пашиняна целых 6 лет не занималось своими прямыми обязанностями этого направления, хотя прежние власти давно позаботились о том, чтобы вся необходимая правовая документация, планы профилактических и непосредственных действий в условиях форс-мажорных обстоятельств были подготовлены. Об этом со знанием дела рассказал на днях в клубе «Хайели» («Зеркало») полковник спасательной службы в запасе, эксперт по управлению природными и техногенными рисками Артур МУРАДЯН, по мнению которого, на севере Армении 25-26 мая природная стихия схлестнулась с неграмотным управлением территориями…

    • УРОКИ ПЛАВАНИЯ В МОРЕ НЕКОМПЕТЕНТНОСТИ
      2024-05-30 19:54

      Армения при Пашиняне – второй после Украины международный попрошайка На заседании правительства 30 мая 40 минут из 60-ти были посвящены «разбору полетов» (вернее, «разбору плавания») после катастрофических по нанесенному ущербу паводков на севере Армении 25-26 мая. О состоянии в зоне бедствия и предпринимаемых мерах поведал членам кабмина министр территориального управления и инфраструктур, глава Оперативного штаба Гнел Саносян…

    • ПЛОСКИЕ МЫСЛИ О ГЛАВНОМ
      2024-05-30 10:45

      «Богатые тоже плачут» - в интерпретации Пашиняна Выступая 29 мая на слушаниях в парламентских комиссиях по поводу исполнения госбюджета-2023 Пашинян доступно объяснил нам, темным и недогадливым, что «целью и стремлением гражданина Армении должно быть счастье». И берется обеспечить это счастье и процветание за счет собранных с граждан налогов. Но насколько действия правительства соответствуют подобным благородным задачам?






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԿՅԱՆՔԻ ՀԵՏ
      2021-03-31 18:44

      Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

    • ԳՆԵՐԻ ԱՃԸ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՆՇԱ՞Ն Է
      2021-02-19 18:14

      Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

    • ՈՒՐԱԽ ԹԵՄԱՅԻ ՏԽՈՒՐ ԻՄԱՍՏԸ
      2021-02-09 21:14

      Այն, ինչի մասին հայ սպառողը խոսում է ամեն օր, առավոտից երեկո, օրերս պաշտոնապես հաստատեց նաև Վիճակագրական ծառայությունը. գների աստղաբաշխական աճ է արձանագրվել։ Իհարկե, վիճակագրական ցուցանիշները շատ ավելի համեստ են, քան գնապիտակները խանութներում։ Բայց նույնիսկ դրանք (վիճակագրական տվյալները) վկայում են համատարած և արտառոց թանկացման մասին։

    • ԲԼԵՖ Է ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
      2021-01-21 19:37

      Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների գների փոփոխությունները, խորհրդարանում լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գևորգյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ դեկտեմբերին փոփոխություններ են արձանագրվել մի քանի ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ արևածաղկի ձեթի և կարագի, ալյուրի, բենզինի և այլն: «Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը»,– ասել է Գևորգյանը: Նա նշել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ ։