Իտալացի քաղաքական գործիչն ադրբեջանցներից կաշառք ստանալու համար 4 տարով կազատազրկվի
Միլանի դատարանը հայտնի իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառքներ վերցնելու համար և դատապարտել է նրան չորս տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
La Repubblica թերթի տեղեկություններով՝ Վոլոնտեն, լինելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարը, կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի երկու ներկայացուցիչներից․ այդքան են գնահատվել այդ անդրկովկասյան պետության քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը չհաստատելուն ուղղված նրա ջանքերը։
Դատարանը նմանատիպ որոշումներ է կայացրել Էլհան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամեդովի վերաբերյալ, որոնք Բաքվի շահերն էին լոբբինգ անում ԵԽԽՎ-ում և դրա համար խոշոր կաշառքներ էին տալիս իտալացի քաղաքական գործչին։
Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ Է առաջադրել դեռ 2016-ի հունիսին։ Այն ժամանակ նրան մեղադրել էին 2012-2014 թվականներին գրեթե 2,4 մլն եվրո ստանալու համար։ Հետաքննության վարկածով, իտալացի պատգամավորը այն ժամանակ խոշոր նվիրատվություն է ստացել այն բանի համար, որ իրականացնում էր Ադրբեջանի իշխանությունների շահերից բխող քաղաքական գործունեություն։ Ընդհանուր առմամբ նրան խոստացել են 10 մլն եվրո։
2018 թվականի դեկտեմբերին Միլանում սկսվել է Վոլոնտեի նկատմամբ դատական գործընթացը ՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Լսումների արդյունքում դատարանը հանել է ամբողջ գումարը ստանալու մեղադրանքը, սակայն ընդունել է կես միլիոն եվրո կաշառք ստանալու փաստը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".