Последние новости

Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով վարույթը կասեցվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ 2020թ հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում` իր բնակարանում, հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Դեպքի վայրում՝ բազմոցի դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Իսկ Կուտոյանի աջ ոտքի մոտ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի: Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքից առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին կրակել իր տան պատերին։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ