«Հրապարակ». ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆԸՆԴՈՒՆԱԿ Է ԵԼՔԵՐ ԳՏՆԵԼՈՒ, ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ․ ԴԱ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԸ
«Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր հասարակությունը կծկվել, փոքրացել, կորցրել հոգեկան հավասարակշռությունը՝ այս պատերազմում պարտության արդյունքում: Ցավալի է տեսնել, թե ինչքան շփոթված ու մոլորված են մարդիկ: Շատերն անգամ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և ով է մեղավոր: Ամեն ինչ խառնվել է իրար, և գիտելիքի ու ինֆորմացիայի պակասը, քարոզչությունն ու մանիպուլյացիաները, որով կառավարել են տարիներ շարունակ, հասարակությանը թույլ չեն տալիս, որ նրանք թացը չորից զատեն, հասկանան, թե ով է պատասխանատվություն կրում կատարվածի համար, և ելքեր նշմարեն:
Քիչ թե շատ բնական խելք ունեցող, մտածելու ունակ մարդիկ, իհարկե, գիտակցում են, որ երկրում կատարվող ամեն ինչի համար կա մեկ պատասխանատու՝ գործող իշխանությունը: Եվ որքան էլ նա փորձի մեղքը բարդել նախկինների ու ընդդիմության, մամուլի և էլիտայի, արտաքին ու ներքին թշնամիների վրա, միևնույն է՝ պատասխանատվությունից չի խուսափի: Բայց անգամ եթե մենք հանրային կոնսենսուսով որոշենք մեղավորին ու պատժենք, դա դեռ գործի կեսն է, հարկավոր է գտնել այս իրավիճակից դուրս գալու ելքը:
Մի բան պարզ է, որ այս իշխանությունն այլևս անընդունակ է ելքեր գտնելու, իրավիճակը շտկելու հարցում: Դա պետք է անի հասարակությունը՝ նրա առողջ ուժերը: Որքան էլ մենք վաշ-վիշ անենք, ողբանք մեր կորուստներն ու սգանք նահատակներին, եղածը եղած է, ոչինչ հետ չես բերի: Պետք է առաջ նայել: Հասարակությանը հույս, հավատ, ապրելու կամք ներշնչել և խնդիրների լուծման հեռանկարներ հուշել: Ո՜չ ատելությունը ադրբեջանցու և թուրքի հանդեպ, ո՜չ հիասթափությունը ռուսից ու վրացուց, ո՜չ նոր պատերազմի սարսափների ու տնտեսական կատակլիզմների մասին չարագուշակ կանխատեսումները մեզ չեն օգնի՝ հաղթահարելու այս ճգնաժամը»,-գրում է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 13:17
Народное шествие в Ереван – против отуречивания Армении. Об этом в беседе с журналистами заявил участвующий в шествии депутат Гарник Даниелян, передает News.am.
-
2024-05-07 12:42
"Посол США в Азербайджане Марк Либби посетил оккупированный Арцах со своей женой и опубликовал улыбающуюся и счастливую фотографию из города Шуши, лишенного армян, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Армен АЙВАЗЯН.
-
2024-05-07 12:26
В Сети распространяется видео, авторы которого утверждают, что в тавушском Киранце заметили азербайджанского спецназовца.
-
2024-05-07 12:23
С окрестностей села Солак Котайкской области Армении 7 мая продолжился марш на Ереван, начавшийся из приграничного Киранца и возглавляемый предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном, передает News.am.