Դավիթ Բաբայան․ Արցախը հիմնովին ոչնչացնելու Ադրբեջանի պլանը ձախողվել է
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը շեշտում է տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման կարևորությունը տարածաշրջանում՝ խաղաղություն և կայունություն հաստատելու համար, և հուսով ենք, որ դա վերաբերում է նաև Արցախին։ Խոսքը, մասնավորապես, Ստեփանակերտի օդանավակայանի և այլ տրանսպորտային հանգույցների օգտագործման մասին է: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Այս համատեքստում Արցախի արտգործնախարարը նշել է նաև ճանապարհի կառուցման կարևորությունը, որը կդառնա Բերձորի մայրուղու այլընտրանք: Հիմա շատ բարդ ու վտանգավոր է Ադրբեջանի՝ արկածախնդրության դիմելը։ Այնպես է ստացվել, որ ռազմական գործողություններն արդեն հղի են գլոբալ բախումներով, էլ չեմ ասում՝ տարածաշրջանային, որովհետև այստեղ արդեն ռուս խաղաղապահներն են։ Իրենք դա լա՛վ են հասկանում։
«Եթե կա հայկական Արցախ, ուրեմն Արցախը հիմնովին ոչնչացնելու Ադրբեջանի պլանը ձախողվել է»,- ասաց Բաբայանը՝ ավելացնելով․
«Մենք գործ ունենք շատ պատրաստված թշնամու հետ՝ ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի, առաջին հերթին, դժբախտաբար, պատրաստված ինտելեկտուալ առումով, քանի որ ստեղծել է «մեքենա» և յուրաքանչյուր մեր խոսքին հետևում է, նաև՝ էմոցիոնալ ֆոնին։
Պատերազմի պետք է սպասել միշտ, որպեսզի պատրաստ լինենք։ Սակայն, այն սկսելու համար ադրբեջանական զորքը պետք է ճեղքի ռուսական խաղաղապահների պատնեշը։ Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ տեղի է ունեցել մեծ աշխարհաքաղաքական փոփոխություն»։
Բաբայանն ասաց, որ Արցախի Հանրապետությունը կայացած և անկախ դե ֆակտո պետություն է, մնում է միայն Արցախի կարգավիճակը դե յուրե ապահովել:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորվել է, Բաբայանն ասաց, որ Արցախի արտգործնախարարի խոսքերով, պետք է շարունակել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը:
«Միգուցե մենք պետք է այս գործընթացում որոշ նոր տարրեր ներմուծենք, վերանայենք մեր ռազմավարությունը, բայց այս գործընթացը պետք է շարունակել», – շեշտեց Բաբայանը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".