Հայրենիք են վերադառնում ևս 5 գերիներ
Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Ըստ լրատվամիջոցների` 5 գերիներին հայրենիք տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան է մեկնել Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։
Հիշեցնենք` 2020թ.–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Խծաբերդի դիրքեր մեկնած Շիրակի պահեստազորայինների գերեվարման մասին հայտնի դարձավ ավելի ուշ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերից։ Նույն օրերին Շուշիի Հին Շեն և Նոր Շեն գյուղի մարտական դիրքերում ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված կամավորների մեկ այլ` 72-հոգանոց խումբն արդեն վերադարձել է Հայաստան։ Խմբի անդամները նույնպես Շիրակի մարզի տարբեր համայնքներից են:
Նշենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա։ Հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-04 10:41
Конгрессмену США Энрике Роберто (Генри) Куэльяру и его супруге Имельде предъявили обвинение в получении взяток от нефтегазовой компании Азербайджана и одного из мексиканских банков, сообщает министерство юстиции США.
-
2024-05-04 10:39
Жители Шурнуха, чьи дома были переданы под контроль Азербайджана, пока не получили новое жилье, но власти перестали выплачивать им ежемесячную помощь. Об этом Sputnik Армения сообщили сами шурнухцы.
-
2024-05-04 10:37
Чрезвычайный инцидент произошел накануне ночью в Ереване, передает Новости-Армения.
-
2024-05-04 09:38
Согласно данным соцопроса, для 84,2% населения Армении, память о Геноциде армян - это трагедия, память о которой следует закрепить в Конституции РА. Как передает Verelq.am, об этом в своем Телеграм-канале пишет политолог Бениамин Матевосян: