Ավինյանը ստել է․ Շուռնուխում առանձնատները կառուցվում են բարերարների աջակցությամբ
Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առանձնատների կառուցման աշխատանքներ են ընթանում:
Շուռնուխը դարձել է մեծ շինհրապարակ: Բարերարների աջակցությամբ 12 առանձնատուն է կառուցվում՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հիմքերն արդեն կառուցվում են:
Բարերարների աջակցությամբ ամբողջովին կասֆալտապատվի Շուռնուխի նորակառույց թաղամասը: Բնակավայրում գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ևս հաստատված ծրագրեր կան։ Առաջիկայում նաև անասնագոմեր են կառուցվելու։ Այս պահին բնակավայրում շինաշխատանքները ակտիվ կերպով ընթանում են»:
Նշենք, որ այս հրապարակումը հաջորդեց Ավինյանի այն գրառմանը, որ երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները, իր պայմանավորվածության համաձայն:
Գորիսի համայնքապետարանը շեշտում է, որ առանձնատները, այնուամենայնիվ, կառուցվում են բարերարների, այլ ոչ թե կառավարության աջակցությամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 14:18
Корреспондент 24News Мэри Манукян признана потерпевшей. Об этом на своей странице в Facebook сообщил член инициативы «Пять правозащитников» Рубен Меликян, передает News.am.
-
2024-05-18 14:17
Политические силы изъявили желание, чтобы кандидатом в премьеры протестного движения "Тавуш во имя Родины" стал Баграт Галстанян. Об этом архиепископ сообщил журналистам, обобщая итоги встречи с ними, подчеркнув, что решение по этому вопросу пока не принято, передает Sputnik Армения.
-
2024-05-18 12:39
По данным источников в полиции, операции полиции по разгону антиправительственных демонстраций, продолжающихся в Ереване уже более недели, координирует и направляет не министр внутренних дел Ваге Казарян, а заместитель министра внутренних дел Арпине Саркисян. Об этом пишет газета «Грапарак», передает News.am.
-
2024-05-18 12:37
Руководители органов пограничного контроля пограничных ведомств государств – участников СНГ на встрече в Ташкенте обсудили совершенствование погранконтроля на фоне роста угроз безопасности, сообщается на сайте исполкома Содружества, передает Sputnik Армения.