Последние новости

ԵՐԲ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ՉԿԱ

Սոցիալական ցանցերում մի շատ խելամիտ առաջարկ կա: Այն բանից հետո, երբ ձևավորվի նոր իշխանություն, իր առաջին հրամանագրով, իսկ գուցեև օրենքով, պետք է վերադարձնի բոլոր այն միջոցները, որոնք իշխող խմբակցությունն ու դրա ձևավորած կառավարությունը գողացել են բյուջեից՝ պարգևավճարների անվան տակ։ Քանզի ինչի՞ համար են տրվել այդ պարգևավճարները։ Լավ աշխատանքի՞։ Թե ինչպիսիք են այդ «լավ աշխատանքի» արդյունքները, ակներև է։

Եվ պարգեվավճարների տեսքով պետությունից գողացված բազմամիլիոնանոց միջոցները փոխարկելի արժույթով վերադարձնելուց հետո՝ ուղղել դրանք իրական խնդիրների լուծմանը։ Կեսը՝ Արցախում պատերազմի ժամանակ զոհվածների, վիրավորների և անհայտ կորածների ընտանիքներին։ Մյուս կեսը՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի գնմանը։ Դա կլինի ներկայիս իշխող թիմի կողմից այն վնասի նվազագույն փոխհատուցումը, որ իրենք պատճառել են պետությանը կառավարման երեք տարիների ընթացքում։ Վստահ ենք, որ այս մառազմը դրանից ավելի չի ձգվի…

Իշխող կուսակցությունն այժմ նոր հնարք է բանեցնում. նրանք պնդում են, թե հրաժարվում են արտահերթ ընտրությունների օրակարգից, քանի որ ընդդիմությունը չի աջակցում այդ գաղափարին։ Եթե հիմք ընդունենք այն կանխադրույթը, որ լկտիությունը երկրորդ երջանկությունն է, ապա պետք է խոստովանել, որ Հայաստանում չկան ավելի երջանիկ մարդիկ, քան իշխող թիմը։ Աներևակայելի երջանիկ, խելահեղության աստիճան, կարելի է ասել։ Այսինքն՝ երբ նրանց պարզ մարդկային երջանկությանը ոչինչ չի սպառնում, ինչ էլ որ կատարվելիս լինի երկրում։

Ահա, օրինակ, ինչ է ասում պատգամավոր Բաբկեն Թունյանը. հենց նա, ի դեպ, որը պատմության մեջ է մտել այն պնդմամբ, թե իր անգրագետ հարևան Պողոսը չպետք է ձայն ունենա պետության համար կարևոր որոշումների կայացման գործում։ Եվ դա այն դեպքում, երբ իրենց թիմը իշխանության է եկել հենց այդ հավաքական Պողոսի ձայնի շնորհիվ։

Ահա ուրեմն, Թունյանն ասում է, որ եթե ընդդիմությունը դեմ չէ արտահերթ ընտրություններին, ապա կարող է համապատասխան առաջարկներ ներկայացնել։ «Հիմա մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են բոլորին համոզել, որ իրենք դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին։ Հիմա նրանք կարող են մեկ անգամ ևս հաստատել դա, համապատասխան ձևաչափով շատ կոնկրետ առաջարկել, թե ինչպես են տեսնում այդ արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչ ժամկետներում և ինչ մեխանիզմներով»,- ասում է իշխող խմբակցության անչափ երջանիկ ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաազատ ռադիոկայանին տված հարցազրույցում։ Մոտավորապես նույն կերպ հիմնավորեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, երբ չգիտես ինչու Նիկոլ Փաշինյանի փոխարեն պատասխանում էր պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այն հարցին, թե մինչև երբ է Փաշինյանը կառչած մնալու աթոռից՝ ամեն քայլափոխի դավաճանելով երկրի շահերին։

Եվ նրանք դա ասում են այնպիսի ազնիվ տեսքով, որ նույնիսկ կասկած է ընկնում սիրտդ. գուցե իսկապես տեղյա՞կ չեն, որ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը, գումարած արտախորհրդարանական ընդդիմության 16 կուսակցությունները վաղուց արդեն ներկայացրել են, թե հատկապես ինչպես են «տեսնում այդ արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչ ժամկետներում և ինչ մեխանիզմներով»։ Ընդդիմության առաջարկած սցենարը հայտնի է. Փաշինյանը հրաժարական է տալիս, խորհրդարանը կառավարության նոր ղեկավար է նշանակում Վազգեն Մանուկյանին, վերջինս ձևավորում է կառավարություն, որը մեկ տարվա ընթացքում լուծում է երկրում իրավիճակի կայունացման և ներկայիս կառավարության մեղքով մեր կրած կորուստների հնարավոր նվազեցման խնդիրները։ Իսկ մեկ տարի հետո անցկացվում են արտահերթ ընտրություններ, որոնց ինքը՝ Վազգեն Մանուկյանը չի մասնակցում, հանդես գալով որպես դրանց արդարության երաշխավոր։ Հեշտ է նկատել, որ այստեղ կա այն ամենը, ինչի մասին մտահոգվում է պարոն Թունյանը. և՛ արտահերթ ընտրությունների տեսլականը, և՛ ժամկետները, և՛ իրականացման մեխանիզմները։

Եվ որ ամենակարևորն է, այդ սցենարը համապատասխանում է գլխավոր պահանջներին։ Առաջին ակնհայտ պահանջը ապիկար կառավարության հրաժարականն է, որը վտանգել է հանրապետության ինքնիշխանությունը, տանուլ տվել պատերազմը, տապալել համավարակի դեմ պայքարը և ընդհանրապես, փաստորեն չի կատարել իր նախընտրական խոստումներից ոչ մեկը։ Եվ քանի որ սրանք փաստեր են, խորհրդարանում բազմած նույնիսկ ամենաերջանիկները իրենց կառավարման այդ արդյունքները չեն վիճարկում։

Երկրորդ անհրաժեշտ պայմանն այն է, որ մարդիկ իրենց կամքն արտահայտեն համեմատաբար կայուն իրավիճակում։ Քանզի խորհրդարանում բազմած նույնիսկ ամենաերջանիկները հասկանում են, որ արտահերթ ընտրությունների անհապաղ անցկացումը հղի է ռիսկերով. չափազանց մեծ է զայրույթի աստիճանը իշխող թիմի նկատմամբ։

Եվ այդ տեսանկյունից, նույնիսկ լինելով անչափ երջանիկ, կարող էին և հասկանալ, որ այդ սցենարը բխում է իրենց իսկ շահերից։ Մանավանդ որ ի սկզբանե լինելով ձախողված թիմ, պետք է գիտակցեն, որ իրենց կառավարման յուրաքանչյուր ավելորդ օրը միայն խորացնում է ճգնաժամը, այդ գործընթացը կանխել իրենք ի վիճակի չեն։ Պետության ճգնաժամը, ինչի մասին են վկայում նաև վերջին տվյալները Սյունիքի որոշ ճանապարհների նկատմամբ ադրբեջանական վերահսկողության մասին և ԱԱԾ տարօրինակ հայտարարությունը, որը լրագրողներից պահանջում է կառույցի հետ նախապես համաձայնեցնել սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին վերաբերող թեմաները

Այլ հարց է, որ պետության ճգնաժամի վրա երջանիկները մեծապես թքած ունեն։ Դե, հարկավ, երջանիկ մարդիկ են: Եվ, դատելով ամենից, մտադիր են այսուհետ էլ փորձել իրենց երջանիկ բախտը, ընդհուպ մինչև խայտառակ վախճան։ Քանի որ երջանիկներից ամենաերջանիկը ծարավի է նոր արյան։ Սովորություն է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН ЛЮДЕЙ НЕ СЧИТАЕТ
      2024-05-30 10:40

      Отвечая на вопросы журналистов относительно отставки в связи с требованием многотысячных митингов, Пашинян забавно отреагировал: сказал, что не любитель считать людей. Это ответ тем представителям оппозиции, которые наивно верят, что, если сегодня на митинг соберется больше людей, чем вчера, Пашинян вспомнит свои заверения о готовности уйти, если народ того потребует. И спокойно уйдет. Примерно так, как Серж Саргсян. Не рассказывая сказок. Не повторяя мантру про легитимность. Не назначая новые выборы, при этом оставаясь исполняющим обязанности премьера.

    • ПРО КУРИЦ-ПОПУГАЕВ
      2024-05-29 09:27

      Когда человек гениален, с этим ничего не поделаешь. Это про Владимира Высоцкого с его шутливой песенкой про влюбленного в антилопу жирафа. Точнее про то, что не столько жираф виновен в переполохе, который учинил, а одна курица, точнее, попугай, который из ветвей кричал, что жираф большой, а потому ему видней.

    • ДОМ, КОТОРЫЙ СТРОИТ НИКОЛ
      2024-05-25 19:36

      Скромный гений Никола Пашиняна явно недооценен широкой армянской общественностью. В своем последнем телеобращении премьер рассказал, какой мучительный и долгий путь он прошел, пока понял: прежде чем строить дом, надо знать, на какой территории его строить. И хотя подсознание Никола сначала этому пониманию противилось, Пашинян его, подсознание, сумел преодолеть.

    • ПРЕМЬЕР ОПЯТЬ И ОПЯТЬ «ПОДКРУЧИВАЕТ»
      2024-05-24 09:30

      Любимое занятие Пашиняна - «подкручивать». Когда он видит, что его власти угрожает опасность, он не идет на компромиссы, не пытается услышать оппонента, сгладить противоречия. Наоборот: нагнетает напряжение, пытается спровоцировать больший накал страстей, в надежде, что враг, а именно так он и воспринимает оппонентов, дрогнет. Так было весной-летом 2021-го, когда он грозился прибить своих оппонентов молоточком, грозился всех оппозиционеров «построить» в самом скабрезном смысле этого слова. И так далее…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ
      2022-04-05 10:29

      Այսօր հանրապետության գլխավոր ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրավիրում են բոլորին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի։ Նորմալ տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի. դա հանրահավաք է՝ հանուն հայկական հզոր պետականության, ի պաշտպանություն Արցախի, նրա անկոտրում բնակիչների։ Հանրահավաք՝ հանուն իր հողի վրա ազատ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու արցախցու իրավունքի, և որ արցախցուն չլքի այն վստահությունը, որ ինքը միայնակ չէ իր պայքարում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ: