«Փաստ». «ԲԱՐԻ ԿԱՄԵՑՈՂՆԵՐԸ» ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՉՑՈՒՑԱԲԵՐԵԼ
«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո սոցիալական աջակցության և փոխհատուցման որոշակի ծրագրեր են իրականացվում կացարան կորցրածների, վիրավորում ստացած զինծառայողների և զոհվածների ընտանիքների համար:
Մասնագետներն այս ծրագրերի մի մասի համար վերապահումներ ունեն՝ մասնավորաբար նշելով, որ շատ դեպքերում տրամադրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով հարցի լուծում չի ապահովում, հատկապես կացարան կորցրած քաղաքացիների առումով: Մյուս կողմից՝ «Փաստ» թերթը տեղեկություններ է ստանում, որ հատկապես հայաստանցիների առումով գումարների տրամադրմանը զուգահեռ այդ ընտանիքների հետ «աշխատանքներ» են տարվում:
Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները ոչ ուղղակիորեն, այլ միջնորդավորված, այսպես ասած, «ընկերական ձևով» նրանց «հուշում» են, որ ճիշտ կլինի քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն չցուցաբերել, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջել, քննադատող հարցազրույցներ չտալ, առավել ևս, բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին չմասնակցել: «Բարի կամեցողները» ակնարկում են, թե՝ «ինչ իմանաք, մեկ էլ հանկարծ գումարը հետ քաշեն», թեպետ, իհարկե, հասկանալի է, որ դա պարզապես բացառվում է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 18:37
«Пашинян и Кo растоптали систему легитимации собственности, существовавшую в нашей стране с самого начала её основания», – пишет в своем Телеграм-канале политолог Бениамин МАТЕВОСЯН.
-
2024-05-20 17:28
По предварительным данным, в результате действий полицейских на дороге в Киранц подвергнуты приводу не менее 11 человек. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-05-20 17:24
Полицейские задержали граждан неподалеку от въезда в село Киранц Тавушской области Армении.
-
2024-05-20 17:21
Где хотим, там и можем ограничивать. Об этом у дороги к Киранцу в беседе с депутатом парламента от блока «Армения» Арманом Казаряном 20 мая заявил начальник Главного управления государственной охраны Полиции Георгий Айвазян.