Դատախազությունը հորինել է 4-րդ տարբերակ, որով դավաճանության մասին հաղորդումները նետում է աղբարկղ
Բոլոր հաղորդումները, որոնք վերաբերում են պետական դավաճանության հանցադեպի հիման վրա, Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն արհեստականորեն ուղարկում են դեպի Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի դաշտ՝ առանց որևէ հիմքի: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ մի խումբ իրավաբանների կողմից գլխավոր դատախազությանն ուղղված պետական դավաճանության մասին հաղորդումը կցել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին, ոչ թե առանձին գործ են հարուցել, տեղեկացնում է News.am-ը:
«Քրեադատավարական օրենսդրության համաձայն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո պետք է ներկայացվի երեք որոշումներից մեկը՝ կամ հարուցել քրեական գործ, կամ մերժել այն, կամ ուղարկել ըստ ենթակայության: Դատախազությունը հորինել է 4-րդ տարբերակ, որով, ըստ էության, բոլոր այս հաղորդումները նետում է աղբարկղ:
Այսօրվա դատական նիստում փաստաբանների պահանջն այն է, որ դատախազությունն իրավունք չուներ խախտում թույլ տալ: Ակնհայտ է, որ դատարանը պետք է բավարարի այս պահանջը, հակառակ դեպքում կստացվի, որ դատարանն էլ է գտնվում ապօրինի գործողությունների տիրույթում»,-ասաց Մինասյանը:
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ամբողջ դավաճանական կազմը պետք է անցնեն այս հոդվածներով:
Արծվիկ Մինայսնի խոսքով, եր քրեական օրենսգրքով նախաձեսված է հոդված ագրեսիվ պատերազմի համար. «Այն, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնել են, ագրեսիվ պատերազմ է: Հարց է առաջանում, արդյոք Գլխավոր դատախազությունը կամ ՀՔԾ-ն, կամ ՔԿ հարուցել են այդ հիմքով քրեական գործ: Եթե հարուցել են, ապա ՀՀ իշխանությունը ներկայացնող անձինք առնվազն կարող են այս հոդվածի շրջանակներում կարող են անցնել որպես օժանդակողներ, դրդիչներ այն պատերազմի, որը բերել է 5 հազարից ավելի զոհերի, տասնյակ հաշմանդամների, տարածքների կորստի, էլ չասած, որ օգտագործվել են արգելված զինատեսակներ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-05 19:34
Я уверен, что азербайджанские войска покинут Гегаркуникскую область после делимитации границы. Об этом сегодня, 5 июня, журналистам в Национальном Собрании заявил губернатор Гегаркуника Карен Саркисян.
-
2024-06-05 19:32
Подача питьевой воды в село Каркоп, которое было полностью затоплено в первый день наводнения, начнутся сегодня или завтра. Об этом на пресс-конференции в среду сообщил губернатор Лорийской области Арам Казарян.
-
2024-06-05 18:32
В Сотке Гегаркуникской области начинается митинг движения «Во имя Родины» во главе с архиепископом Багратом Галстаняном.
-
2024-06-05 18:28
Более 50 кораблей, десятки самолетов, вертолетов и тысячи солдат НАТО начали в среду крупнейшие морские учения НАТО Baltops 2024, сообщает Polsat News.