ԱԺ նախկին պատգամավոր. Մեր ռազմատեխնիկայի մեծ մասը վնասված չի եղել
Մեր ռազմատեխնիկայի մեծ մասը վնասված չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա պարզաբանեց, որ դա պարզ է դառնում Բաքվում տեղի ունեցած շքերթի կադրերից:
«Հավանաբար, տեխնիկան թողել են զորամասերում, որպեսզի այն տեղափոխվի Ադրբեջան»,-ենթադրեց ՀՀԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններ էր վարում ոչ թե հանձնելու, այլ ստանալու շուրջ, սակայն կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք սպեկուլյացիա են անում դրանով: «Մենք խոսում էինք փոխզիջման մասին: Դա ենթադրում էր Արցախի կարգավիճակի որոշում և Լաչինի ու Քարվաճառի ճանապարհների հսկողություն, այլ ոչ թե տարածքների կորուստ, բանակի և պետության գլխատում, ինչպես տեղի ունեցավ այսօր: Այդ քաղաքական գործիչների տրամաբանությամբ մենք չպե՞տք է աշխատանքներ կատարեինք Ֆիզուլիում, Ջաբրայիլում և այլ վայրերում, որտեղ կանգնած էին մեր զինվորները: Որոշ մարդիկ պարզապես փորձում են օգտվել այդ հարցից, որպեսզի ներառվեն օրակարգում կամ իրենց գոյության մասին հիշեցնենք»,-հավելեց նախկին պատգամավորը:
Նա զարմանք հայտնեց Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե Շուշին դժգույն քաղաք է, նա հիշեցրեց, որ Շուշիում ավելի շատ ներդրումներ են կատարվել, քան Ստեփանակերտում:
«Մարդիկ արդեն անցել են ցինիզմի և ստի բոլոր սահմանները, փորձում են ցանկացած գնով երկարացնել իրենց իշխանությունը: Նրանք երկիրը տարել են դեպի դեսպոտիզմ և տոտալիտարիզմ: Իշխանությունն այլևս նրանց չի պատկանում: Նրանք նախ հեծանիվով էին երթևեկում, իսկ այօսր չեն կարողանում հանգիստ հասնել աշխատանքի, իսկ երկրի շատ մարզեր նրանց մուտքն ընդհանրապես փակ է: Հասկանալով, որ ընտրություններին չեն հավաքի ձայների 5 տոկոսը՝ նրանք որոշել են իրենց ապահովագրելու համար նվազեցնել շեմը մինչև 4 տոկոս»,-նշեց Սահակյանը:
Նա նկատեց, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ ռազմագերիների վերադարձի և Արցախի կարգավիճակի հարցերն առաջ տանելու փոխարեն Փաշինյանը դրանք ձախողեց, ապա պատասխանատվությունը գցեց այլոց վրա:
Փետրվարի 20-ի հանրահավաքը կլինի սկզբունքային և բազմամարդ: Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու չենք կիրառում մեթոդներ, որոնք կիրառել են մեր դեմ, ինչու փողոցներ չենք փակում: Մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով: Մեր նպատակն է սահմանադրական մեթոդներով հասկացնել, որ ներկայիս ուժերի՝ իշխանության մնալու ամեն օրը սպառնալիք է մեր պետության համար: Նման տեմպերով մենք կկորցնենք Սյունիքը՝ հաշվի առնելով այն, որ իշխանությունն ասում է, որ մարզում ճանապարհների որոշ հատվածներ անցնում են «Ադրբեջանի տարածքով», այսինքն՝ դեպի Իրան մեզ համար կարևոր ուղղությունը վերահսկում է թշնամին: Մարդիկ վախենում են, որ գիշերը իրենց կգլխատեն, վախենում են, որ կարող են գերի ընկնել»,-եզրափակեց ՀՀԿ ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 06:47
Участники шествия движения «Тавуш во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии ААЦ, архиепископа Баграта Галстаняна направились в село Солак Котайкской области, передает Panorama.am.
-
2024-05-07 06:43
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой, по состоянию на 6 мая 2024 года установлено 40 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства, передает Новости-Армения.
-
2024-05-07 06:42
Компания Synopsys продаст свой дивизион по тестированию безопасности софта частному консорциуму во главе с инвесткомпаниями Clearlake Capital и Francisco Partners. Как сообщает Reuters со ссылкой на сообщение Synopsys, стоимость сделки составляет $2,1 млрд, передает Sputnik Армения.
-
2024-05-07 06:38
Связывание экс-омбудсмена Армении Армана Татояна с Республиканской партии Армении выгодно лишь властям. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил оппозиционный депутат парламента, член Республиканской партии Армении Тигран Абрамян.