ՌԴ-ն մարդասիրական բեռի նոր խմբաքանակ է ուղարկում Արցախ
Ռուսաստանի ԱԻՆ-ը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Շարասյունը շարժվել է փետրվարի 23-ին՝ Երևանի մերձակայքում գտնվող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից:
Ինչպես մեկնումից առաջ լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԻՆ աշխատակից Եվգենի Գորելովը, արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը, տեղական իշխանությունների հայտին համապատասխան, կազմել է շինանյութերի առաջնահերթ ցանկը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում բնակելի շենքերի և կարևոր սոցիալական օբյեկտների վերականգնման համար:
«Բեռը կազմված է ավելի քան 50 տոննա տանիքածածկի նյութերից և փայտանյութից։ Հումանիտար շարասյունը բաղկացած է 8 միավոր տեխնիկայից՝ վեց բեռնատար և երկու ուղեկցող մեքենա: Խմբաքանակը Ստեփանակերտ կժամանի փետրվարի 24-ին», - ասել է Գորելովը։
Նրա խոսքով՝ բեռը նախատեսված է անմիջապես զինված հակամարտության ընթացքում տուժած քաղաքացիների համար։ ԱԻՆ սպան տեղեկացրել է նաև, որ մարտական գործողությունների դադարեցման պահից Ղարաբաղ է տեղափոխվել ավելի քան 200 տոննա մարդասիրական բեռ: Ընդ որում, առաքման երթուղին անցել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".