Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԱՅԴ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԻԿՈԼՆ ՈՒ ՖԵՅՔԵՐԸ ՈՌՆԱԼՈՒ ԵՆ 3 ԺԱՄ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է, որ երեկվա հանրահավաքը Նիկոլի տոտալ ֆիասկոն էր։
«Եվ հիմա՝ տապալված հանրահավաքից հետո և ստեղծված իրավիճակում, Նիկոլին շտապ անհրաժեշտ է նորից ռեաբիլիտացնել նախկինների մասին իր զառացանքը։ Նախկիններով վախեցնել, նախկիններին մեղադրել, նախկիններին ձերբակալել։ Անոնսն էլ արդեն տվեց՝ խոսելով Սերժ Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին իբր ուղղորդելու մասին։ Հետո էլ «Էդմոնը» ապացույց պահանջեց՝ բեմադրվելիք շոուին հանդիսավորություն տալու համար։
Իսկ հիմա բեմադրության մասին. ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և ձայնագրել Գլխավոր շտաբի պետի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը։ Ու քանի որ ԱԱԾ պետ Աբազյանը դարձել է Նիկոլի ու Աննայի անձնական օգտագործման լակեյը, նա սիրով փոխանցել է այդ ձայնագրությունը և շուտով հրապարակելու է։
Ես չգիտեմ այդ խոսակցության բովանդակությունը և այն, թե ինչպես է այն մոնտաժվել ԱԱԾ-ում, բայց հուսով եմ՝ «կոմպրոմատն» այս անգամ Հրայրի գրիչից մի քիչ ավելի հետաքրքիր դուրս կգա։ Բայց ահա մի քանի դիտարկում այդ առիթով։
ԱԱԾ աղբյուրներն ասում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ և վերջին իրադարձությունների հետ որևէ առնչություն չունի։
Իսկ պատերազմի ընթացքում և դրանից հետո Սերժ Սարգսյանին զանգել և նրա հետ խորհրդակցել են բոլորը՝ զինվորականներից մինչև դեսպաններ, կամավորներից մինչև դիտորդներ։ Ընդ որում, խորհրդակցել են նախկին բոլոր երեք նախագահների հետ: Մեկին` հաճախակի, մյուսին` ավելի քիչ, բայց կապվել են, որովհետև ուրիշ տեղ չունեին զանգելու: Նիկոլն այդ ընթացքում միշտ հարբած էր:
Վստահ եմ՝ Օնիկ Գասպարյանը գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը իրեն գաղտնալսում է և վստահ եմ՝ հատուկ է զանգել բաց կապով։ Հետևաբար, այն ինչ ասել է Սերժ Սարգսյանին, համարել է, որ բաց ինֆորմացիա է և ցանկացել է նաև, որ ԱԱԾ-ի լակեյ Աբազյանը փոխանցի Նիկոլին։
Եվ վերջում. որպես բամբասանքներ տարածող ու տպող վիժվածք, Նիկոլն ամբողջ կյանքում գերագնահատել է գաղտնի ձայնագրություններն ու կոմպրոմատները։ Դրանք կարող են աշխատել ընթացիկ սխալները շտկելու համար։ Բայց երբ դու քայլող կոմպրոմատ ես՝ հայրենիքի դավաճանի, պարտվածի, տղաներին սպանածի խարանը ճակատիդ, ապա ոչ խոսքդ գրոշի արժեքը ունի, ոչ էլ քո մեղադրանքը։
Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ։ Երբ հասկանան, որ չաշխատեց, շակալի նման սկսելու են նոր մարդ գտնել, որ հոշոտեն։ Կամ էլ մինչև մեկի համբերությունը հատի։ Ու անի այն, ինչ սովորաբար անում են շակալների հետ»,- գրել է Միքայել Մինասյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
-
2024-04-27 14:49
Власть, которая в 2018 году прославляла, восхваляла и поощряла выход на улицы и присоединение к политическому шествию некоторых солдат миротворческой бригады, сегодня говорит о недопустимости этого. Об этом на своей странице в Facebook написал депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2024-04-27 14:15
Россия выступает за продолжение контактов между Баку и Ереваном, они необходимы для полной разрядки и урегулирования спорных вопросов, сообщил пресс-секретарь президента России Дмитрий Песков, передает РИА Новости.