Հայաստանի և Ճապոնիայի արդարադատության նախարարները քննարկել են հայ ռազմագերիների խնդիրները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 8-ին հանդիպել է Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավային։ Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից
Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ճապոնացի պաշտոնակցին Կոնգրեսին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանն ու Ճապոնիան շատ նմանություններ ունեն՝ հին քաղաքակրթություն, հարուստ մշակույթ և նորարար ոգի: Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ճապոնիայի դիրքորոշումը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցում, ինչպես նաև Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնությունը։ Հայաստանի արդարադատության նախարարը, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, նշել է, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ «Ներկայում բոլորիս անհանգստացնող խնդիրը հայ ռազմագերիների վերադարձն է։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց` ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի: Սա Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:
Նախարար Կամիկավան իր հերթին շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին նախարար Բադասյանի ղեկավարած պատվիրակության մասնակցության համար։ Կամիկավան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու այն։ Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսում հաստատված Կիոտոյի հռչակագիրը պետությունների համար կլինի իրավունքի գերակայությունն ամրապնդող ուղենիշը և հավաստիացրել, որ, որպես Կոնգրեսը նախագահող երկիր, Ճապոնիան շարունակելու է նպաստել իրավունքի գերակայության արմատավորմանը։
Այնուհետև, նախարարները փոխանակվել են մտքերով և ընդգծել, որ բարձր մակարդակի փոխադարձ շփումները լավ հենք են երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 14:56
В Алматы завершились переговоры между министрами иностранных дел Армении и Азербайджана - Араратом Мирзояном и Джейхуном Байрамовым, передает Sputnik Армения.
-
2024-05-11 14:24
Представители омбудсмена Армении выехали в отделения полиции, чтобы навестить подвергнутых приводу граждан и на месте ознакомиться с тем, как обеспечиваются их прав.
-
2024-05-11 14:20
Николу придется ответить за сдачу земель, на которых лежит кровью наших парней. Об этом в беседе с журналистами 11 мая заявила мать пропавшего без вести военнослужащего Гоар Давтян, которая также присоединилась к мирной акции неповиновения и закрыла мост Победы в Ереване, передает NEWS.am.
-
2024-05-11 14:15
Задержанного в России лидера партии "Альянс" и бывшего депутата Тиграна Уриханяна уже отпустили, сообщает газета "Грапарак", передает Sputnik Армения. Ранее блогер Вардан Гукасян (более известный как "Дог") утром сообщил, что Уриханяна задержали в России по просьбе армянской стороны.