Մշակութային դիվանագիտության հանձնաժողով է ստեղծվել. ղեկավարը Տիգրան Մանսուրյանն է
Մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչողություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում։ Մշակույթը դիվանագիտական գործիքակազմի մեջ թերևս ամենաարդյունավետ զենքն է։ Այսօր` մարտի 20-ին, ԱԳՆ-ում Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից։
«Հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում և մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն այսօր ավելի քան երբևէ, պետք է շատ ակտիվացնի իր ներգրավվածությունը միջազգային ասպարեզում: Կարծում եմ, որ բոլորը պետք է հավակնություն ունենան արվեստի, մշակույթի միջոցով հասնել այն նպատակին, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի որպես մեր տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Մենք դա կարող ենք անել»,- նշել է Այվազյանը։
Հանձնաժողովի պատվավոր նախագահ ընտրված մաեստրո Տիգրան Մանսուրյանն էլ ասել է`շատ անսովոր իրադրություն է, երբ դիվանագիտություն և արվեստ բառերը գալիս են միավորվելու՝ իբրև մեկ ամբողջություն։
«Երեկ մեր տանը աշխատանքային հոգսերի մեջ էինք, հիմա պետք է նաև մտնենք դիվանագիտության աշխարհ։ Սա հրամայականն է այսօրվա իրողության, և ես ամբողջությամբ ողջունում եմ ԱԳՆ-ի այս աշխատանքային ծրագիրը և իր հետապնդած նպատակները։ Վստահ եմ, որ մեր կարելին և, գուցե, ավելին պետք է ներդնենք այս ուղղությամբ՝ թե՛ անհատապես, և թե՛ բոլորով միասին»,–ասել է մաեստրոն։
Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի անդամները անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, ծրագրված միջոցառումներին և հետագա ծրագրերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 09:05
Армения меняет внешнеполитические приоритеты. Об этом на своем Telegram-канале пишет политолог Сергей Мелконян, передает Verelq.am.
-
2024-05-07 09:04
Таймер политической агонии премьер-министра Армении Никола Пашиняна включен. Об этом заявил политолог, лидер партии «Демократическая альтернатива» Сурен Суренянц, передает Verelq.am.
-
2024-05-07 06:47
Участники шествия движения «Тавуш во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии ААЦ, архиепископа Баграта Галстаняна направились в село Солак Котайкской области, передает Panorama.am.
-
2024-05-07 06:43
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой, по состоянию на 6 мая 2024 года установлено 40 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства, передает Новости-Армения.