ՄԻՊ․ Ադրբեջանը կատարել է ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ
Ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է.
«COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում:
Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել է 951 մարդու մահ, ապա պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի, իսկ պատերազմից հետո միայն կես ամսվա ընթացքում մահացել է 584 մարդ։
Դրանով ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
Տեղի են ունեցել կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության և մյուս իրավունքի կոպիտ խախտումներ:
Ուղիղ 1 տարի առաջ՝ 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհին կոչ արեց COVID-19 համավարակով պայմանավորված հաստատել հրադադար` «մեր կյանքերի իրական պայքարի» վրա կենտրոնանալու համար։
Ադրբեջանական զինված հարձակումները սկսվեցին պատերազմի, ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:
Ակնհայտ էր, որ COVID-19 համաշխարհային պանդեմիայի ժամանակ հարձակումն էականորեն նպաստելու էր մարդասիրական աղետի:
Որևէ երկրի առողջապահական համակարգ ի զորու չէ լայնածավալ պատերազմի պայմաններում դիմադրել այս մահաբեր վիրուսին:
ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքները վկայում են հենց այս վիրուսի գլոբալ սահմանափակումներն օգտագործելով են Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Հայաստանի բնակչությանը պատճառել զանգվածային մահեր և այլ տառապանքներ:
Մանրամասներն արտացոլված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-26 10:53
Река Ташир вышла из берегов: подтопило улицы города Ташир. Об этом сообщают пользователи соцсетей, опубликовав фотографии и видеозаписи.
-
2024-05-26 10:50
В связи с неблагоприятными погодными условиями, сходом сели на автомобильные и железнодорожные пути для проведения ремонтно-восстановительных работа на участке Айрум-Ахтала, связанными с устранением последствий ливня и сели с 26 мая отменяются международные поезда по направлениям Ереван -Тбилиси – Ереван.
-
2024-05-26 10:48
Река Дебед вышла из русла и затопила межгосударственную трассу М-6. Об этом сообщила пресс-служба Дорожного департамента Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-26 10:46
В беседе с журналистами Баграт Србазан подтвердил, что в его гостиничном номере действительно пытались установить скрытое подслушивающее устройство для записи его разговоров, передает Aysor.am.