ՈՒՄ վեհաժողովը կոչ է արել պաշտպանել ԼՂ-ի հայկական քրիստոնեական հուշարձանները
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղված հայտարարությամբ: Հայտարարությունը հնչեցվել է վեհաժողովի կազմակերպած հեռակոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է News.am-ը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտության մասին` դեմ լինելով դրանց ոչնչացմանը, ինքնության աղավաղմանը կամ նպատակի փոփոխությանը: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ: Այն ներառում է կրոնական հուշարձաններ, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել իրենց նպատակների համար:
Ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում և ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական և հոգևոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում երկխոսություն պատմական անցյալի և մարդկային ոգու վեհ մտահղացումների միջև, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման և մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության և պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջև փոխըմբռնմանը և հարգանքին և, ի վերջո՝ ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:
Սակայն, ցավոք, այսօր էլ շարունակում են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող և՛ գեղագիտական, և՛ գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրերի:
Այսպես, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, չնայած այն կառուցվել է 6-րդ դարում և ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության պաշտոնական ցուցակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո:
Երբեմն պատմության և մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների և քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում և Մետոխիայում, Սիրիայի և Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաև թուրքական բանակի կողմից գրավյալ Կիպրոսի Հանրապետության տարածքներում:
Վերոգրյալի հիման վրա` որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ մեր կտրուկ անհամաձայնությունը հայտնել այս կարգի պրակտիկայի հետ և հորդորել միջազգային կազմակերպություններին և կառավարություններին կանխել դրա օգտագործումը:
Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել այն իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ` հայ ժողովրդի և նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական և գեղարվեստական արժեք:
Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման և պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության և իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից:
Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին` նպաստել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ժողովրդի մշակութային հարստության և հուշարձանների պաշտպանությանը և կանխել դրանց նպատակի փոփոխությունը կամ ոչնչացումը: Անտարբերությունը կարող է անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-26 12:39
Министерство территориального управления и инфраструктур опубликовало список закрытых в результате наводнения дорог, а также варианты объездных путей, передает Sputnik Армения.
-
2024-05-26 12:36
Правозащитник Рубен Меликян опубликовал видео, в ходе которого сообщил, что мэр Степанакерта Давид Саркисян добровольно явился в отдел полиции ереванского административного района Арабкир, передает News.am.
-
2024-05-26 10:53
Река Ташир вышла из берегов: подтопило улицы города Ташир. Об этом сообщают пользователи соцсетей, опубликовав фотографии и видеозаписи.
-
2024-05-26 10:50
В связи с неблагоприятными погодными условиями, сходом сели на автомобильные и железнодорожные пути для проведения ремонтно-восстановительных работа на участке Айрум-Ахтала, связанными с устранением последствий ливня и сели с 26 мая отменяются международные поезда по направлениям Ереван -Тбилиси – Ереван.