Խաղաղապահներն ու 2 հիմնադրամները մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Արցախում
Ռուս խաղաղապահները Ռուսական մարդասիրական առաքելության, «Դոկտոր Լիզա» և «Спеши к добру» բարեգործական հիմնադրամների հետ համատեղ երկու մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ակցիայի շրջանակում քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորում և ավելի քան 350 դասագիրք փոխանցվել թիվ 3 դպրոցին։
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, հումանիտար օգնություն ցուցաբերում բնակչությանը:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 14 հա տարածք, 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 5 պայթուցիկ առարկա, ստուգվել է 2 շենք: 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 770 հա տարածք, 549 կմ ճանապարհ, 1 618 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակություն ունեցող 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 356 պայթուցիկ առարկա։
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".