ՀՀ-ԵՄ երկխոսության նիստին բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ մարտի 25-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։
Նիստի ընթացքում քննարկվել է մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դատական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները, հակախտրականության քաղաքականությունը, աշխատանքային իրավունքները, ընտրական բարեփոխումները։
Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքները՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման վրա։
Նիստի արդյունքում ընդունվել են գործառնական եզրակացություններ և համատեղ մամլո հաղորդագրություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 13:21
С акций протеста в Ереване сегодня в полицию подвергнут приводу 41 участник. Об этом NEWS.am сообщил пресс-секретарь МВД РА Нарек Саркисян.
-
2024-05-11 13:18
Как передает Aysor.am, адвокат Рубен Меликян на своей странице в Facebook написал:
-
2024-05-11 13:02
Полиция в Ереване 11 мая подвергла приводу члена инициативы «Айакве» Менуа Согомяна. Об этом NEWS.am сообщили в пресс-службе инициативы.
-
2024-05-11 12:59
Полиция 11 мая подвергла приводу участников акции протеста, сидевших на тротуаре у станции метро «Давид Сасункий», передает News.am.