Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ականի պայթյուն է եղել
Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով ականի վրա պայթել է մեկ քաղաքացի: Շարքից դուրս է եկել գյուղտեխնիկան:
ԱԻՊԾ-ից հայտնում են, որ բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ աղբյուրի, յոթօրյա ժամանակահատվածում հայտնաբերվել է 96 հատ հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 հատ նռնականետի նռնակ, հակահետևակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 հատ փամփուշտ, 228 հատ թնդանոթի պայթուցիչներ, 16 հատ ձեռքի նռնակ:
Ծառայության տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 728 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 211-ով:
Անցած շաբաթվա ընթացքում նվազել են նաև հրդեհի դեպքերը: Գրանցվել է 8 հաղորդում, որից մեկն օժանդակ շինությունում, երեքն աղբանոցներում և աղբակույտերում, 4-ը՝ չոր խոտատարածքներում, տեղեկացնում է Փաստինֆո-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".