Ալիևը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել՝ այն անվանելով «Ադրբեջանի հինավուրց հող»:
Նրա խոսքով՝ ներկայումս «ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված»: «Այժմ Ադրբեջանի հինավուրց հողը՝ Զանգեզուրը, թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի: Քանի որ տրանսպորտային, հաղորդակցական, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք անցնում են Զանգեզուրով, կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»,- ասել է Ալիևը` ելույթ ունենալով Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում, հայտնում է News.am-ը:
Նշելով, որ ներկայումս Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն չունի իր դաշնակից Ռուսաստանի հետ, նա հայտարարել է, որ «այդ կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաև հարևան Իրանի հետ: Նախիջևանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել»:
Ալիևը նաև նշել է, որ Նախիջևանի միջոցով կստեղծվի տրանսպորտային նոր միջանցք, որը Թուրքիան, Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի հետ: «Ադրբեջանն արդեն տվել է այդ աշխատանքի մեկնարկը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այս հնարավորություններից»:
Նրա խոսքով՝ «այժմ չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավոր»: «Ադրբեջանը լուծել է այս հարցը, հասել է պատմական հաղթանակի և սկսել է վերականգնման աշխատանքները ավերված տարածքներում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.