Երվանդ ՎԱՐՈՍՅԱՆ. ԱՆՆԱ ՋԱՆ, ԴԻՄԵՔ ՓԱՍՏԱԲԱՆԻ
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Կարդացի Ամրամ Մակինյանի էջում հրապարակված «Լրիվ նորմալ է, որ մեղադրանքի որոշումները գրում է վարչապետի օգնականը» իրավաքաղաքական ֆարսի մասին որոշումը։
Ավելորդ ժամանակ չեմ ծախսի բացատրելու համար, թե ինչ է դա իրավական առումով, քանի որ ցանկացած ընթերցող ամեն ինչ կհասկանա ինքը։
Միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ շատ ընկերներ Աննա Վարդապետյանի մասին արտահայտվելիս շեշտում եմ, որ նա ժամանակին նորմալ աղջիկ է եղել, ուզում եմ նրան անկեղծ խորհուրդ տալ։
Աննա ջան, դիմեք փաստաբանի, այլևս երբեք նման բացատրություն չտաք առանց Ձեր փաստաբանի հետ խորհրդակցելու։ Անշուշտ ինձ գոնե տեսանելի փաստաբանների շրջանակից դժվար թե որևէ մեկը համաձայնվի Ձեզ օգնել կոնտրետ այս գործով, բայց այնուամենայնիվ փորձեք գտնել։
Ես խիստ կարևորում եմ, որ յուրաքանչյուր փաստացի մեղադրյալ անձ ողջամիտ կերպով պաշտպանվելու հնարավորություն ունենա, իսկ Ձեր բացատրությունը որքան ինձ ուրախացրեց որպես ՀՀ քաղաքացու, նույնքան տխրեցրեց որպես փաստաբանի ու մասնագիտական առումով ցավ պատճառեց։
Գտեք փաստաբան, գտեք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".