Ֆրանսիան դարձել է Եվրոպայի ամենավարակված երկիրը
Ֆրանսիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 67 հազար նոր վիրուսակիր, համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է գրեթե 4,9 միլիոն մարդ, ավելի քան 5300 COVID-19 հիվանդներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին գրում է Euronews-ը։
Իշխանությունները երրորդ արգելափակումը սահմանեցին՝ չկարողանալով հաղթահարել ցնցող վարակը, որին կարող է դիմակայել միայն պատվաստումների միջոցով ձեռք բերված իմունիտետով։
«Մարդիկ իսկապես ուզում են պատվաստանյութի իրենց չափաբաժինը ստանալ, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է, քանի որ սկզբում նրանք պատվաստում են ռիսկի ենթակա անձանց: Ցավոք, այսօր մենք դեռևս ի վիճակի չենք բոլորին ապահովել կանխարգելիչ -կորոնավիրուսային դեղամիջոցով»,- ասել է բժիշկ Մաջիդա Էլ Մոխթարին։
Մակրոնն առաջ է մղում պատվաստումները, բայց շատերը, Vaxzevria-ի օգտագործման (AstraZeneca պատվաստանյութի նոր անվանումն է) հավանական ծանր կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումներից հետո մտադիր են սպասել այլ պատվաստանյութերի:
Գերմանիան նույնպես փորձում է արագացնել պատվաստումների տեմպերը՝ օգտագործելով եվրոպական կարգավորիչի կողմից հաստատված բոլոր դեղերը, բայց տարիքային սահմանափակումներ է մտցրել Vaxzevria վրա, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 17:26
Делимитационные и демаркационные работы пока не возобновились. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am 13 мая заявил один из жителей села.
-
2024-05-13 17:26
Призываю Генпрокуратуру и Службу национальной безопасности Армении инициировать правовой процесс. Об этом заявил в беседе с журналистами предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, касаясь заявлений о том, что в инициированных им митингах в основном участвуют за деньги.
-
2024-05-13 17:25
Сурен Петросян, активный участник движения «Тавуш во имя Родины», отбыл из страны. Об этом пишет Irakanum.am.
-
2024-05-13 17:07
Предварительные судебные слушания по делу авторов подкаста "Имнемними" Вазгена Сагателяна и Нарека Самсоняна продлились всего несколько минут.