Գյումրիում իր դռները կբացի ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրությունը
Ապրիլի 10-ին ժամը 14:00-ին, Գյումրի քաղաքի Տերյան 25 հասցեում իր դռները կբացի ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրությունը, որը կազմակերպվել է ալեքսանդրապոլյան պատմական միջուկի մասը կազմող շենքերից մեկում, որն առավել հայտնի է «Մեր մանկության տանգոն» սիրված կինոնկարի հայտնի դրվագներից։ Այս մասին հայտնում է «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
«Այս ցուցադրությունը բացառիկ է ներկայացված նյութերով և բովանդակությամբ։ Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։
Օտար ճանապարհորդները հնուց անտի մեծ հիացմունով են խոսել հայուհիների գեղեցկության մասին։ Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, լուսանկարիչներ ու գեղանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը։
Այս ցուցադրությամբ «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է իր բազմաթիվ նախագծերից առաջինը։ Թանգարանի տարածքում գործելու է գրախանութ, իսկ այցելուները հնարավորություն կունենան հյուրընկալվելու ալեքսանդրապոլյան վերականգնված միջավայրում, ծանոթանալ «Մեր մանկության թանգոն» ֆիլմի նկարահանման դրվագներին ու Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կինոնկարների պաստառներին։
«Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամը շնորհակալությունն է հայտնում Արարատ-Էսքիջյան թանգարանին (Լոս Անջելես) ցուցադրության նյութերի ձեռքբերման հարցում աջակցելու համար, ինչպես նաև հիմնադրամի բարեկամներին, ովքեր օգնեցին նախագծերի իրականացման նախնական փուլում»,- գրել է Հայկ Դեմոյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.