Կոմունիստներ. Իշխանության քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի աղետալի հետևանքների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը Երևանի կենտրոնով մայիսմեկյան ավանդական երթ է անցկացրել: ՀԿԿ ակտիվիստները հավաքվել են Սարյանի պուրակի մոտ և կարմիր դրոշներով անցել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով: Կոմունիստներն իրենց միջոցառումը անցկացրել են Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ: Ակցիայի մասնակիցներից մեկի մոտ եղել է «Չենք վստահում իշխանությանը» գրությամբ պաստառ:
ՀԿԿ Կենտկոմի Առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ վերջին 30 տարում, այդ թվում նաև թավշյա հեղափոխությունից հետ, միանշանակ ցուցադրվել են սոցիալիստական համակարգի բոլոր դրական կողմերը: Եվ այն, նրա խոսքով, կարող է Հայաստանը դուրս բերել աղետալի դրությունից:
Պատասխանելով պատերազմում պարտության մասին հարցին՝ նա նշեց, որ իշխանության քաղաքականությունն է հանգեցրել պատերազմի աղետալի հետևանքների:
Նա հիշեցրեց, որ կուսակցությունը մի քանի անգամ պահանջել է Փաշինյանի հրաժարականը: Ղազարյանը նաև նշեց, որ ՀԿԿ-ն քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը, երբ օրը պաշտոնապես նշանակվի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.